Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ինչո՞ւ են ամռանը հաճախ հիվանդանում մրսածական հիվանդություններով
Թվում է, թե ամռան տաք օրերին մրսածական հիվանդություններով հիվանդանալն անհավանական է: Սակայն, ըստ վիճակագրության, մրսածական հիվանդություններն ամռանը նույնքան հաճախ են հանդիպում, որքան տարվա այլ եղանակներին, եթե ոչ՝ ավելի հաճախ: Դա, բնականաբար, իր պատճառներն ունի:
• Օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները
Եղանակն ամռանը կարող է շատ խաբուսիկ լինել, օդի ջերմաստիճանը հաճախ փոխվում է ոչ միայն ամեն օր, այլ նաև մի քանի ժամը մեկ, և այդ փոփոխության ամպլիտուդան հասնում է մինչև 15-20 աստիճանի: Հենց այդպիսի պայմաններում է իմունիտետը թուլանում, քանի որ օրգանիզմի համար դժվար է այդքան արագ փոփոխություններին հարմարվելը, և նա դառնում է բավականին ընկալ տարբեր վիրուսների նկատմամբ:
• Օրգանիմի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները
Ջերմաստիճանի տատանումները լինում են ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին: Ցավոք, դրանց հիմնական մեղավորները հենց մենք ենք: Եթե առողջական խնդիրներ կան, չի կարելի սառը ջուր խմել, պետք է նաև պաղպաղակ ուտել և սառը ըմպելիքներ օգտագործել ոչ շատ հաճախ: Այդ ամենը խիստ ազդում է մարմնի առկա ջերմաստիճանի վրա, և կտրուկ փոխում է այն: Ահա այդպիսի ջերմաստիճանային կոնտրաստն է դառնում մրսածական հիվանդություններով հիվանդանալու պատճառ:
Հարկ է նշել, որ պաղպաղակի և հայտնի շատ զովացուցիչ ըմպելիքները լորձաթաղանթը գրգռող ազդեցությամբ նյութեր են պարունակում (տարբեր ներկանյութեր, քաղրացնող և բույր ու համ հաղորդող նյութեր):
• Սառը օդային զանգվածների շարժումները
Անգամ շոգ ժամանակ կարող են լինել բավականին սառը բնական քամիներ, նաև՝ բնակարանային միջանցիկ քամիներ: Եվ քանի որ օրգանիզմն ամռանը կարծես պատրաստ չէ մրսածության դեմ պայքարին, հեշտ հիվանդանում է, անգամ՝ թոքաբորբով:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նման պատճառները և զգոն լինել նաև ամռան տաք օրերին:
Իսկ հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում չզլանալ և դիմել բժշկի:


