Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Բժշկական առաջին օգնության պայուսակ
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի՝ տանը, ավտոմեքենայում, աշխատատեղում, թե՝ հանգստի մեկնելիս:
Պայուսակի պարունակությունը.
- Հականեխիչներ. Յոդ, Ջրածնի պերօքսիդ (պերեկիս)
- Սեղմակապ` արյունահոսությունը կանգնեցնելու համար
- Վիրակապի պարագաներ. բամբակ (բամբակի խծուծներ), ստերիլ և առաձգական վիրակապ, հականեխիչ վիրակապ` վերքերի համար և բժշկական՝ ֆիքսելու համար
- Ձեռնոցներ և դիմակներ
- Մկրատներ, պինցետ, մի քանի տարբեր չափերի ներարկիչ, ջերմաչափ
- Պանտենոլ (բեպանտին կամ փոխարինողներ). հակաայրվածքային և վերքամոքիչ միջոց
- Ցավազրկող (ջերմնիջեցնող միջոցներ). Պարացետամոլ, Իբուպոպրոֆեն, Էֆերալգան
- Սպազմոլիտիկներ․ Նո-շպա, Սպազմալգոն
- Մարսողության խանգարումների դեմ միջոցներ․ Սմեկտա, Ակտիվացված ածուխ, Ատօքսիլ՝ դիարեայի դեմ, Գուտալակս, Գլիցերինի մոմիկներ՝ փորկապության դեմ
- Քթի խոնավեցնող և անոթասեղմիչ կաթիլներ․ Նոզոլ, Նազիվին
- Ցողացիրներ, օշարակներ՝ կոկորդի ցավի և հազի դեմ․ ալթեյի արմատներ, Պրոսպան, Սեպտոլետ, Ստրեպսիլս
- Արագ ազդեցության ցավազրկողներ՝ Անալգին, Կետանոլ, Նիմեսիլ (ատամի ցավի դեմ)
- Սրտային խնդիրների ժամանակ կիրառվող դեղեր․ Վալիդոլ, Կորվալոլ, Նիտրոգլիցերին
- Քսուք Նիմիդ՝ մկանային և հոդային ցավերի ժամանակ
- Հակահիստամինային դեղեր՝ ալերգիայի դեմ․ Դիմեդրոլ, Սուպրաստին
- Ամոնիակ (անուշադրի սպիրտ)՝ ուշագնացության ժամանակ
Դեղարկղը տանը պետք է լինի հարմար, սակայն երեխաների համար դժվար հասանելի տեղում:
Մեքենայում դեղարկը, սովորաբար, պահվում է գրպանիկում:
Եթե բուժօգնության պայուսակը նախատեսված է արտադրամասի համար, ապա պետք է ավելացնել նաև միջոցներ՝ հաշվի առնելով.
- գործունեության տեսակը,
- տրավմատիզացիայի վտանգի աստիճանը,
- աշխատակիցների տարիքը, սեռը, առանձնահատկությունները,
- աշխատակիցների քանակը։
Պետք է արկղի պարունակությանն ավելացնել նաև.
- անհատական պաշտպանման և հիգիենայի միջոցներ,
- պաշտպանիչ և արհեստական շնչառության դիմակներ,
- արյան ճնշումը կարգավորող, հանգստացնող միջոցներ, անհրաժեշտ է ունենալ նաև տոնոմետր։
13.07.2023