«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ հանդիպում է 10-30 տարեկանում։

Ապենդիցիտի ախտանշանները

Ամենահաճախ հանդիպող ախտանշանը որովայնի ցավն է որովայնի ստորին շրջանում, աջ կողմից: Մի քանի ժամում ավելանում են այլ ախտանշաններ:

Ապենդիցիտի նշաններն են.

  • ցավ,
  • սրտխառնոց և փսխում,
  • լուծ կամ փորկապություն,
  • հաճախացած միզարձակում,
  • բարձր ջերմություն։


Ապենդիցիտը երեխաների, հղիների և տարեցների մոտ

Փոքր երեխաների, հղիների և մեծահասակների մոտ ապենդիցիտը տարբեր ընթացք ունի, որը հաճախ բարդացնում է  ախտորոշումը:

Երեխաների մոտ ախտանշաններն ավելի ցայտուն են արտահայտվում, քան մեծահասակների մոտ: Ցավը փոքրիկ բուժառուների մոտ հաճախ տարածվում է ամբողջ որովայնով և ուղեկցվում է ուժեղ սրտխառնոցով: Մյուս կողմից, հատկապես փոքրահասակ երեխաների մոտ, հաճախ դիտվում է ատիպիկ կլինիկական պատկեր, օրինակ, տենդ՝ առանց որովայնի ցավի կամ՝ հակառակը;

Տարեցների մոտ հաճախ ապենդիցիտը պրոգրեսիվում է քողարկված՝ ցավը որովայնում և փսխումը թույլ են և դիտվում են ոչ հաճախ, տենդը հազվակի է։

Հղիների մոտ ապենդիքսը հրվում և տեղաշարժվում է դեպի վեր և դեպի դուրս, որի պատճառով ցավը զգացվում է ատիպիկ շրջաններում, հաճախ անգամ՝ գոտկատեղում։

Բուժումը

Սուր ապենդիցիտ ախտորոշումը դրվում է վիրաբույժի կողմից, ինչը անհետաձգելի վիրահատության ցուցում է։  Իրականացվում է ապենդէկտոմիա՝ բորբոքված  ապենդիքսի հեռացում։

Անհրաժեշտ է ախտանշանների ի հայտ գալու դեպքում, առանց ուշացնելու, դիմել մասնագետի՝ բարդություններից խուսափելու համար:


04.07.2023