«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Գլյուկոզան արյան մեջ

Գլյուկոզան արյան մեջ

Գլյուկոզան և ածխաջրատային փոխանակությունը օրգանիզմի էներգիայի ապահովման հիմնական աղբյուրներն են:


Գլիկեմիան գլյուկոզայի կամ շաքարի խտությունն է արյան մեջ: Գլիկեմիկ ինդեքսը կարող է փոփոխվել՝ կախված օրվա ժամից, սննդի ընդունումից, տարիքից, սեռից և այլ գործոններից:


Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ պարզելու համար անհրաժեշտ է արյան հետազոտություն կատարել: Ճիշտ ցուցանիշը ստանալու արյունը քննության համար պետք է հանձնել առավոտյան և սոված ժամանակ:


Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը 3,3 – 5,5 մմոլ/լ է: Երբ օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը, հյուսվածքների բջիջները դադարում են գլյուկոզան նորմալ յուրացնել և այն սկսում է կուտակվել արյան մեջ։ Անհանգստանալ պետք է, երբ քաղցած ժամանակ գլյուկոզայի քանակն արյան մեջ կազմում է 5,6 – 6,9 մմոլ/լ։


Այս թվերը խոսում են գլյուկոզայի ոչ նորմալ մակարդակի և նախադիաբետիկ վիճակի մասին։ Նման դեպքերում շաքարային դիաբետ չի ախտորոշում, բայց առկա է զարգանալու ռիսկ: Անհրաժեշտ է փոխել ապրելակերպը՝ ճիշտ սնվել, զբաղվել ամենօրյա մարմնամարզությամբ: Այդքանը կարող է բավարար լինել՝ իրավիճակը վերահսկելու և, անգամ, դիաբետը կանխելու համար:


Շաքարային դիաբետ ախտորոշվում է, երբ գլյուկոզան արյան մեջ 7,0 մմոլ/լ-ից բարձր է։ Ժամանակին  անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում յուրաքանչյուր պահի կարող է զարգանալ դիաբետրիկ կոմա:


Ինչպե՞ս որոշել գլյուկոզան արյան մեջ


Սովորաբար, արյան մեջ գլյուկոզան որոշվում է ցանկացած պատճառով արյան հետազոտության դիմելիս, հատկապես, եթե  բուժառուի տարիքը 50-ից բարձր է, ունի ճարպակալում, հիպերխոլեսթերինեմիա և բարձր զարկերակային ճնշում:


Բոլոր դեպքերում, արյան և մեզի հետազոտությունները պետք է վերցնել սոված ժամանակ;


Եթե բուժառուի մոտ արդեն ախտորոշված է շաքարային դիաբետ, նա պետք է գլյուկոզայի մակարդակը որոշի ամեն օր՝ նախաճաշից առաջ: Այդ նպատակով օգտագործվում է գլյուկոմետր:


Գլյուկոմետրը սարք է, որի մեջ ներդրվում է մատից վերցված արյամբ ներծծված  թեստային շերտիկը:


Մյուս թեստերը՝ պերօրալ գլյուկոզոտոլերանտային կամ գլիկոզիլինային հեմոգլոբինն օգտագործվում են դիաբետով հիվանդների կամ  հեստացիոն շաքարային դիաբետի զարգացման ռիսկով հղիների մոտ:

20.06.2023