Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ «ԶՃՕՄ»
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության ընթացքը:
Մոնիթորինգի ցուցումները
- Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգը նշանակվում է այն բուժառուներին, որոնք ունեն բարձր ճնշում և առկա է ախտորոշման խնդիր։ Մոնիթորինգը կարող է օգտագործվել նաև բուժման ընթացքի գնահատման նպատակով։
- Երբ ճնշման միանգամյա որոշումը բավարար չէ բարձր զարկերակային ճնշման՝ հիպերտոնիայի, ախտորոշման համար։
- Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը բացահայտում է զարկերակային ճնշման իրական վիճակը։ Այն կարող է դիֆերենցել «սպիտակ խալաթի» համախտանիշն իրական զարկերակային գերճնշումից։
Ինչպե՞ս է իրականացվում մոնիթորինգը
Զարկերակային ճնշման որոշման համար բուժառուն ուսի շրջանում կրում է մանժետ, որը միացված է մոնիթորին: Որոշման ժամանակ ձեռքը պետք է թուլացրած լինի: Հագուստը կարելի է հագնել մանժետի վրայից, բայց այն պետք է լինի բավականին թույլ, որպեսզի ապահովի նորմալ շարժունակություն:
Զարկերակային ճնշման մոնիթորինգի ընթացքում բուժառուն օգտագործում է հատուկ սարք՝ մոնիթոր, ճնշման ցուցմունքները գրանցելու համար; Այն պետք է իրականացվի սկզբում աջ ձեռքին, հետո՝ ձախ, օրվա նույն ժամերին: Ստացված տվյալներн ուսումնասիրվում են բժշկի կողմից՝ կլինիկական խնդիրների հետագա ճիշտ լուծման նպատակով;
Զարկերակային ճնշման մանժետը 24 ժամվա ընթացքում կանոնավոր կերպով պետք է օդալցնել. կես ժամը մեկ՝ ցերեկը և ժամը մեկ անգամ՝ գիշերային ժամերին։
Ինչպե՞ս պետք է իրեն պահի բուժառուն՝ մոնիթորինգի ժամանակ։
Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգի ընթացքում բուժառուն զբաղվում է իր սովորական առօրյա գործերով: Որոշ վիճակներ՝ սթրես, ցերեկային և գիշերային քունը կամ սպորտային միջոցառումն անհրաժեշտ է գրանցել մոնիթորինգի օրագրում:
Անհրաժեշտ է նշել, որ զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգն արդյունավետ մեթոդ է զարկերակային ճնշման ախտորոշման և վերահսկման համար; Այն հատկապես կարևոր է զարկերակային գերճնշմամբ և հիպերտոնիկ հիվանդությամբ բուժառուներին։
Ցանկացած բուժումից, նաև մոնիթորինգից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ;


