Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը, նյութափոխանակությունը, նվազեցնում սրտային և այլ հիվանդությունների առաջացման վտանգը: Սակայն նրանց օգտագործումը պետք է չափից ավելի չլինի:
Շաքար պարունակող ու սախարոզայով հարուստ մրգերը և հատապտուղները տարբերվում են գլիկեմիկ ինդեքսով (ԳԻ): Որոշներն ունեն ցածր ԳԻ, մյուսները՝ միջին և բարձր: Առաջին խումբը չի առաջացնում գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում, իսկ երկրորդ խմբի հետ, շաքարային դիաբետի դեպքում, պետք է զգույշ լինել:
Բարձր ԳԻ (60-70) ունեն բանանը, մանգոն, ձմերուկը:
Միջին ինդեքս (47-59/)՝ սալորաչիրը, հապալասը, թուրինջը, նարինջը:
Ցածր ինդեքս (30-40)՝ թթվաշ մրգերը և հատապտուղները՝ խնձորը, դեղձը, ծիրանը, սալորը, ելակը:
1 և 2 տիպի դիաբետների ժամանակ մրգերը բացառելը սխալ է, քանի որ թարմ պտուղները բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը:
Շաքարային դիաբետի (ՇԴ) ժամանակ սննդակարգի մեջ կարելի է ներառել ցածր ԳԻ-ով պտուղները: Այդպիսի մրգերը և հատապտուղները թթու են՝ ցիտրուսային մրգեր, կիվի, կանաչ բանան, ոչ շատ հասուն տանձ, կարելի է նաև՝ ելակ, ծիրան, ավոկադո, հապալաս, կանաչ խնձոր:
Բարձր ԳԻ-ով մրգերն ակնթարթորեն արյան մեջ բարձրացնում են գլյուկոզան։ Դրանք են՝ չամիչը, հասած տանձը և բանանը: Շատ քաղցր պտուղները, չորացրած մրգերը ՇԴ ժամանակ սննդի մեջ պետք է չներառել: Անհրաժեշտ է խիստ սահմանափակել նաև արմավը, թուզը:
Տեսականորեն ՇԴ ժամանակ կարելի է ուտել բոլոր մրգերը, սակայն սահմանափակ քանակությամբ, որոշ մրգեր մինչև 100 գ, որոշները՝ ոչ ավելի 10 գ-ից:
Պետք է իմանալ բոլոր մրգերի ԳԻ-ը և հետևել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին:
Խնձոր․ ԳԻ՝ 30: Դիաբետի դեպքում լավագույնը համարվում են թթու տեսակները, հատկապես՝ կանաչ: Ցանկալի է խնձորն օգտագործել կեղևով:
Ծիրան․ ԳԻ՝ 30։ Ծիրանը հարուստ է վիտամիններով, նաև՝ բջջանքով, որը նպաստում է աղիներից թույների հեռացմանը: Այն նաև վիտամին A-ի աղբյուր է, ինչն անհրաժեշտ է մաշկի, անոթների և բջիջների առողջության համար: Ծիրանը կարելի է օգտագործել մածունով կամ շիլաների մեջ:
Դեղձ. ԳԻ՝ 30։ Մեկ դեղձը խարունակում է 10 մգ վիտամին C, որը օրգանիզմի օրվա պահանջի 10-12 տոկոսն է կազմում, նրա մեջ բարձր է նաև կալիումի քանակը:
Տանձ. ԳԻ՝ 34: Տանձի մեջ չափազանց շատ է բջջանքը, այն կարելի է օգտագործել նախաճաշին` աղցանների մեջ, մածունով:
Բալ. ԳԻ՝ 22: Շատ հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են սրտի խնդիրների, ուռուցքային հիվանդությունների առաջացումը: Այն խորհուրդ է տրվում օգտագործել թարմ վիճակում:
Նարինջ․ ԳԻ՝ 35։ Մեկ նարինջը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջի 80 տոկոսը, այն հարուստ է նաև կալիումով և ֆոլաթթվով, ունի ցածր կալորիականություն:


