Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ինչպես սնվել ամռանը
Ամռանը սննդի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, ավելի շատ ցանկություն է առաջանում օգտագործել աղցաններ և հյութեր, քանի որ օրգանիզմն անցնում է հատուկ ռեժիմի, երբ հեղուկները և վիտամինները ավելի կարևոր են, քան՝ ճարպերը:
Այդ պատճառով անհրաժեշտ է նվազեցնել սննդի կալորիականությունը։
Շոգ եղանակին նվազում է ակտիվությունը, դրա հետ նաև էներգիայի ծախսը: Այդ պատճառով ամռանը պետք է օգտագործել ցածր կալորիականության սնունդ, և դա ցանկալի է իրականացնել ճարպերի հաշվին․
Օգտագործել շատ բանջարեղեն
Ընդ որում, ցանկալի է բանջարեղենն օգտագործել ավելի շատ թարմ վիճակում, քանի որ ջերմային մշակման ժամանակ վիտամիների, հանքանյութերի և հակաօքսիդանտների մեծ մասը ոչնչանում է: Արդյունքն ավելի բարձրացնելու համար դրանք պետք է զուգակցել կանաչեղենի և բանջարների հետ, օրինակ՝ աղցանների տեսքով: Սակայն աղցանները պետք է խուսափել մայոնեզով պատրաստելուց։ Կարելի է ավելացնել մածուն, թթվասեր, բուսայուղ կամ ցիտրուսային մրգերի հյութեր:
Օգտագործել շատ մրգեր և հատապտուղներ
Մրգերը և հատապտուղները հարուստ են վիտամիններով և անտիօքսիդանտներով /հապալաս, ցիտրուսներ/:
Կարգավորել սննդի ռեժիմը
Ցանկալի է նախաճաշել մինչև ժամը 8-ը, ճաշել մինչև կեսօր, իսկ ընթրել ոչ ուշ ժամը 18-19-ից: Կալորիականության մեծ մասը պետք է բաժին հանել նախաճաշին և ճաշին, իսկ ընթրիքին այն հարկ է հնարավորին ցածր լինի:
Պակասեցնել աղի օգտագործումը
Աղը պահում է ջուրն օրգանիզմում և այտուցներ առաջացնում:
Անհրաժեշտ է շատ հեղուկներ օգտագործել
Ջուր պետք է օգտագործել անգամ առանց ծարավի զգացողության, օրվա ընթացքում 2-2,5 լիտր:
Ամեն օր ուտել կաթնաթթվային մթերք
Դա կարող է լինել մածուն կամ կաթնաշոռ: Ավելի մեծ օգտակարության համար նրանց կարելի է ավելացնել թարմ մրգեր:


