Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Գլխացավեր ամառային ամիսներին
Գլխացավեր ամռանը հաճախ առաջանում է պայծառ արևի ազդեցության հետևանքով, որոնց պատճառներն են.
- ջրի անբավարար օգտագործումը (օրգանիզմի ջրազրկում). нորմայում անհրաժեշտ է օգտագործել օրական մոտավորապես 2 լիտր մաքուր ջուր,
- բացօթյա ֆիզիկական մարզումները,
- ալկոհոլի օգտագործումը,
- սթրեսը,
- արևի տակ երկար ժամանակ ացկացնելը,
- ոչ ճիշտ սնունդը։
Ախտորոշման համար անհրաժեշտ է.
- ակնահատակի զննում,
- գլխի և պարանոցի ռենտգեն հետազոտություն,
- էլեկտրաէնցեֆալոգրաֆիա,
- ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա,
- ռեոէնցեֆալոգրաֆիա,
- գլխուղեղի ՀՏ կամ ՄՌՏ
Հետազոտության եղանակը ընտրում է նյարդաբանը՝ հիվանդի զզնումից և մանրամասն անամնեզից հետո:
Այդ պատճառով միշտ պետք է հիշել, որ ցանկացած գլխացավի դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Ամռանը պետք է օգտագործել գլխարկ, արևապաշտպան ակնոցներ, խուսափել արևի տակ երկար մնալուց և գերտաքացումից, շատ ջուր օգտագործել, ճիշտ սնվել և զգուշանալ սթրեսային վիճակներից:
15.08.2023


