Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում․
- միզարձակման խանգարումներ (այդ թվում՝ նևրոգեն բնույթի),
- միզարձակման համակարգի վնասվածքներ, բնածին արատներ,
- հյուսվածքների ուռուցքներ և հիպերպլազիա։
Երիկամների ՈՒՁՀ ցուցումները․
- զարգացման արատներ,
- սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
- միզաքարային հիվանդություններ։
Միզապարկի ՈՒՁՀ ցուցումները․
- մակրո և միկրոհեմատուրիա,
- տրավմատիկ վնասում,
- նորագոյացություններ,
- կիստոզ գոյացություն,
- միզապարկի քարեր,
- մնացորդային մեզի ծավալի գնահատում։
Շագանակագեղձի ՈՒՁՀ ցուցումները․
- շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ),
- ադենոմա,
- շագանակագեղձի ուռուցքներ։
Ամորձիների ՈՒՁՀ ցուցումները․
- բորբոքային հիվանդություններ՝ օրխիտ, էպիդիդիմիտ, օրխոէպիդիմիտ,
- ամորձու և ծորանների ուռուցք,
- սերմնածորանի երակների վարիկոզ լայնացում (վարիկոցելե), սերմնածորանի ոլորում,
- ամորձապարկի, ամորձու վնասվածք։
Առնանդամի դոպլերոգրաֆիայով ՈՒՁՀ ցուցումները․
- էրեկտիլ դիսֆունկցիայի և առնանդամի անոթների գործունեության ախտորոշում,
- Պեյրոնի հիվանդություն,
- ուռուցքներ։
Ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշում
ՈՒՁՀ կիրառվում է ուրոլոգիական հետևյալ հիվանդությունների դեպքում.
- երիկամային խնդիրներ․ հիդրոնեֆրոզ, ուռուցքներ, քար՝ երիկամներում, պիելոնեֆրիտ, երիկամային զարկերակի ստենոզ, երիկամի իջեցում, երիկամների և նրանց անոթների զարգացման արատներ,
- միզապարկի խնդիրներ․ ուռուցքներ, քար միզապարկում, դիվերտիկուլոզ, միզապարկի զարգացման արատներ,
- շագանակագեղձի խնդիրներ,
- սերմնածորանների ախտաբանություն,
- առնանդամի խնդիրներ,
- ամորձապարկի օրգանների խնդիրներ։
Ուրոլոգիական ՈՒՁՀ կարող է իրականացվել տրանսռեկտալ և տրանսաբդոմինալ եղանակներով:
29.06.2023


