«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Հոլտեր մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես 100,000-ի: ԷՍԳ-ն սրտի էլեկտրոնային ակտիվության գրանցումն է կորերի միջոցով;


Ինչպե՞ս է աշխատում Հոլտեր մոնիթորինգը


Երկարատև ԷՍԳ գրանցումն աշխատում է նույն սկզբունքով, ինչպես և միանվագ ԷՍԳ-ն, սակայն գրանցվում են կրծքավանդակի պատի  նվազագույնը երկու շրջանը՝ 24-48 ժամվա ընթացքում:


Կրծքավանդակին ամրացված մի քանի էլեկտրոդները միացվում են գրանցող մոնիթորային սարքին, որը բուժառուն կարող է հարմարավետ կրել հագուստի տակ: Բացի դա, այն ունի հատուկ կրիչ՝ ԷՍԳ-ի առանձին գրանցումների համար: Ախտանշաններ հայտնվելու դեպքում բուժառուն կարող է գրանցմանն ավելացնել, այսպես կոչված, «մարկերներ»՝ սեղմելով սարքի վրա առկա որոշ սեղմվող կոճակներ։


Երկարատև ԷՍԳ-ի ժամանակ կարևոր է նաև, որ բուժառուն ուշադիր հետևի իր գանգատներին և գործողություններին՝ այդ 24 ժամերի ընթացքում և դրանց մասին նշումներ անի օրագրում: Այդ դեպքում բժիշկը կարող է սրտագրի ցանկացած փոփոխություն կապել գանգատների կամ իրավիճակների հետ:


Մոնիթորինգի ավարտման ժամանակ բուժառուն ինքը կարող է անջատել էլեկտրոդները: Իսկ գրանցված սրտագրությունը, սրտի բաբախյունը հաշվարկվում է համակարգչի օգնությամբ ու գնահատվում բժշկի կողմից։


Ինչի՞ համար է անհրաժեշտ Հոլտեր-ԷՍԳ-ն


Հոլտեր-ԷՍԳ-ն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ դեպքերում.

 

  • սրտային առիթմիաների հայտնաբերման կամ բացառման համար,
  • ուշաթափությունների ախտորոշման համար,
  • այնպիսի առիթմիաներ հայտնաբերելու համար, ինչպիսիք են՝ էքսրասիստոլան, տախիկարդիան, բրադիկարդիան,
  • դեղորայքային թերապիայի արդյունավետության վերահսկման համար,
  • կլյաստիմուլյատորների ներդրման համար։
26.06.2023