Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Արգանդի փողերի լապարոսկոպիա
Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների տրավմատիզացիան՝ նվազագույն:
Ֆալոպյան փողերի հիմնական գործառույթը բեղմնավորման ապահովումն է: Ձվազատման ժամանակ ձվաբջիջը ձվարանից պոկվելուց հետո փողերում հանդիպում է սպերմատոզոիդների հետ և տեղի է ունենում բեղմնավորում։ Այնուհետև ձվաբջիջը փողերի կծկումների հետևանքով հայտնվում է արգանդում։ Այդ ճանապարհին խոչընդոտի առկայության դեպքում բեղմնավորումը կարող է չիրականանալ, կամ բեղմնավորված ձվաբջիջը մնալ փողերում, և առաջանալ արտարգանդային հղիություն:
Ֆալոպյան փողերի անատոմիական բնածին խնդիրներ հազվադեպ են լինում: Սովորաբար, դրանք առաջանում են բորբոքման, վիրահատական միջամտության, ուրոգենիտալ վարակների, աբորտի կամ ներարգանդային հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործման հետևանքով:
Արգանդի փողերի լապարոսկոպիա կատարվում է հետևյալ դեպքերում.
- կպումներ՝ օրգանի ներսում կամ նրա շուրջ,
- հեղուկի կուտակում՝ խոռոչում,
- կիստոզ գոյացության առկայություն,
- ադենոմիոզ,
- էնդոմետրիոզ,
- ուռուցքային գոյացություններ։
Վիրահատության ընթացքում բժիշկը կարող է նշանակել խրոմոհիդրոտուրբացիա (անցանելիության ստուգում): Դրա համար կաթետeրով ստերիլ կարմիր լուծույթ է ներմուծվում արգանդի խոռոչ:
Մեթոդի յուրահատկությունները
Արգանդի փողերի լապարոսկոպիան կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատական գործիքները մտցվում են որովայնի վրա երեք փոքրիկ կտրվածքներով: Որովայնի խոռոչ լցված ածխաթթու գազը հեշտացնում է ներքին օրգաններին հասնելիությունը։ Բացվածքներով մտցվում է նաև տեսախցիկ՝ վիզուալ վերահսկման նպատակով:
Եթե հայտնաբերվում է արտարգանդային հղիություն, բժիշկը կարող է անմիջապես հեռացնել էմբրիոնը։ Միջամտությունը կատարվում է ոչ միայն բուժական, այլ նաև ախտորոշման նպատակով. այն հնարավորություն է տալիս հայտնաբերել փոքր կոնքում առկա կպումները, փողի սեղմվածությունը, արգանդից դուրս էնդոմետրիումի օջախները:
Նախապատրաստումը և հետևանքները
Նախապատրաստումը հիմնականում նույնն է, ինչ ցանկացած վիրահատությունից առաջ: Նախապես իրականացվում են արյան քննություն, հեշտոցի միկրոֆլորայի հետազոտություն, արգանդի վզիկի ցիտոլոգիական հետազոտություն, ՈՒՁՀ, ֆլյուորոգրաֆիա և էլեկտրասրտագրություն:
Վիրահատության հակացուցումները
- Սրտային կամ թոքային անբավարարություն,
- շաքարային դիաբետ,
- •ոկ,
- •րյան մեծ կորուստ,
- վարակիչ հիվանդություններ՝ սրացման շրջանում,
- ստոծանու ճողվածք։
Արգանդի փողերի լապարոսկոպիան հակացուցված է նաև փոքր կոնքում կպումների, արտահայտված ճարպակալման, դաշտանի ժամանակ:
Միջամտությունից առաջ անհրաժեշտ է դադարեցնել հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը, հրաժարվել սեռական հարաբերությունից, մեթիորիզմ առաջացնող մթերքից: Վիրահատությունից 8 ժամ առաջ պետք է չուտել և չխմել:


