«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ինչպե՞ս կանխել խոցային հիվանդությունը

Ինչպե՞ս կանխել խոցային հիվանդությունը

Անհրաժեշտ է կարգավորել օրվա ռեժիմը, սննդակարգը:

 

Առաջարկվում է հետևյալ սխեման.

 

  • առավոտյան բացօթյա մարմնամարզություն,
  • ջրային միջոցառումներ,
  • առաջին նախաճաշ,
  • քայլք /աշխատանքի գնալ ոտքով/,
  • երկրորդ նախաճաշ,
  • ճաշ,
  • հետճաշյա և աշխատանքից հետո հանգիստ,
  • ընթրիք քնելուց 2 ժամ առաջ,
  • հանգիստ՝ քնից առաջ, 7-8 ժամյա քուն։


Օրվա ռեժիմը պետք է անհատական լինի:


Օրգանիզմում բոլոր կենսական գործընթացները կապված են էներգիայի մշտական ծախսման հետ, իսկ էներգիայի աղբյուրը սնունդն է:

 

Առողջ մարդու սնունդը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

 

  • որոշակի հաճախականություն /4- անգամյա/  և պարբերականություն՝ օրվա ընթացքում / 5 ժամը մեկ/,
  • սննդի քանակական բաշխում,
  • մթերքի որակային ապահովում,
  • սնունդը պետք է լինի չափավոր տաք, հարկ է ուտել անշտապ, լավ ծամելով,  սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների հարաբերակցությունը պետք է լինի 1:1:4,
  • կալորիականությունը որոշվում է ըստ տարիքի, սեռի, մասնագիտության և այլն։

 

Կենտրոնական նյարդային համակարգի շնորհիվ մարդու օրգանիզմին բնորոշ է ինքնակարգավորումը, ինքնավերականգնումը:

 

Այդ պատճառով պետք է խնամքով վերաբերվել նյարդային համակարգի հետ կապված գործընթացներին, խուսափել սթրեսային վիճակներից:

 

Նպաստող գործոնների մեջ կարևոր դեր ունի ժառանգականությունը: Ժառանգականությամբ փոխանցվում է ոչ թե հիվանդությունը, այլ մարսողության օրգանների գործունեության առանձնահատկությունները: Հիվանդության զարգացումը կապված է նպաստող գործոններից՝ սննդից, ապրելակերպից, հուզական վիճակից:

 

Խոցային հիվանդության կանխարգելման գործոններից մեկը առողջ ատամներն են, ուստի նրանց հիգիենայի պահպանումը շատ կարևոր է:

 

Հիվանդության առաջացման գործում ոչ պակաս կարևոր է նաև ծխելը, որի արդյունքում գրգռվում է ստանոքսի գեղձային համակարգը:

 

Նիկոտինը նեղացնում է արյունատար անոթները, նպաստում բորբոքային գործընթացների զարգացմանը: Ստամոքսի համար մեծ վտանգ է նաև ալկոհոլը, որը նույնպես՝ գրգռելով ստամոքսի լորձաթաղանթը, նպաստում է ստամոքսահյութի ավելցուկային արտադրմանը, ստամոքսի կծկողականության ակտիվացմանը, ախորժակի բարձրացմանը, իսկ ստամոքսի գեղձերի վրա ունենում է «դաբաղող» ազդեցություն:

 

Ելնելով այս ամենից, ստամոքսի խոցի կանխարգելման համար անհրաժեշտ է օրվա ռեժիմի, հանգստի, սննդի ընդունման քանակի և որակի  ճիշտ կազմակերպում, հրաժարում վնասակար սովորություններից:

02.05.2023