Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Աուտոիմուն հիվանդություններ
Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար և սկսում է ոչնչացնել դրանք: Այս շարքի հիվանդությունները բուժման չեն ենթարկվում, այդ պատճառով պահանջվում է մշտական պահպանողական թերապիա: Դրանք հանդիպում են բոլոր տարիքներում, հավասարապես և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ:
Իմունային համակարգի խանգարումը բերում է հաշմանդամության, երբեմն անգամ մահվան աշխատունակ տարիքում:
Ռիսկի խմբում են.
- Վերարտադրողական տարիքի կանայք
- Գենետիկ նախատրամադրվածությամբ մարդիկ
- Մշտական նեգատիվ ազդեցության ենթարկվողները
- Որոշակի հիվանդություններ ավելի հաճախ հանդիպում են որոշակի ռասայի ներկայացուցիչների մոտ. եվրոպացիների մոտ ավելի շատ դիտվում է մեկ տիպի շաքարային դիաբետը, նեգրոիդների մոտ՝ կարմիր գայլախտը
Իմունային համակարգի խանգարման տեսակները
Բաժանվում են երկու խմբի՝ տեղային /ախտահարվում են առանձին օրգաններ և հյուսվածքներ/ և համակարգային /ախտահարվում է ողջ օրգանիզմը/:
Ըստ օրգան-համակարգերի ախտահարման տարբերում են.
- Էնդոկրին
- Հոդային
- ԿՆՍ
- Ստամոքս-աղիքային
- Լյարդի
- Անոթների և արյունաստեղծ օրգանների
- Միզասեռական
- Շնչառական և սիրտ-անոթային
- Մաշկային
Ավելի տարածված աուտոիմուն հիվանդություններ
Կրոնի հիվանդություն
Աղիների քրոնիկ հիվանդություն է: Ուղեկցվում է դիարեայով, ցավային զգացողությամբ, հյուծվածությամբ: Երբեմն աղիներում առաջանում են խուղակներ, նեղացումներ: Նշանակվում է հատուկ թերապիա և սննդակարգ:
Սկլերոդերմիա
Ախտահարում է մաշկային ծածկույթները և օրգանիզմի բոլոր հյուսվածքները: Պատճառը արատավոր կոլլագենի չափից ավելի արտադրությունն է: Արդյունքում մաշկը դառնում է շատ կոշտ: Սպիտակուցի ավելցուկը կուտակվում է տարբեր օրգաններում՝ բերելով նրանց գործունեության խանգարման: Օրինակ, կարող է առաջանալ թոքերի ֆիբրոզ կամ թոքային հիպերտենզիա:
Առաջին տիպի շաքարային դիաբետ
Այս դեպքում իմունային համակարգի գրոհին ենթարկվում են ինսուլին արտադրող բջիջները: Ինսուլինի քանակի նվազման հետևանքով արյան մեջ բարձրանում է շաքարի
քանականությունը: Տուժում են երիկամները, նյարդային համակարգը, տեսողությունը: Նշանակվում են հատուկ պատրաստուկներ (պրեպարատներ) օրգանիզմի գործունեությունը կարգավորելու համար:
Ցրված սկլերոզ
Այս դեպքում տուժում են ողնուղեղի և գլխուղեղի նյարդային բջիջները, հիվանդության սկզբում զգացվում է միայն թեթև հոգնածություն, բայց աստիճանաբար ի հայտ են գալիս
նոր ախտանշաններ: Չնայած նշանակումներին, հիվանդությունը բուժման չի ենթարկվում: Սակայն սթրեսներից, ինֆեկցիաներից խուսափելը օգնում է լավացնելու կյանքի որակը:
Ռևմատոիդ արթրիտ
Ռևմատոիդ արթրիտի ժամանակ իմունային գրոհն ուղղված է հոդերի դեմ: Դիտվում են հոդացավեր, կարկամություն, հոդերի ձևախեղում (դեֆորմացիա): Երբեմն պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Կարող են լինել նաև այլ օրգանների ախտահարումներ:
Կարմիր գայլախտ
Վտանգավոր հիվանդություն է, ախտահարում է օրգանիզմի բոլոր հյուսվածքները: Առանց համապատասխան բուժման կարող է մահվան ելքով ավարտվել: Իսկ բուժումը միայն
նվազեցնում է բջիջների վրա հիվանդության բացասական ազդեցությունը: Հաճախ քթի և այտերի շրջանում առաջանում է ցան թիթեռնիկի նման:
Փսորիազ
Բնորոշվում է մաշկի պաթոլոգիկ աճով, որի հետևանքով առաջանում են էպիդերմիսի կեղևակալված մասնիկներով պատված սպիտակ բծեր: Արտահայտվում է քորով, ցավային զգացողությամբ: Բուժումը ժամանակին չանցկացնելու դեպքում ախտաբանությունը տարածվում է ներքին օրգանների վրա:
Վասկուլիտ
Ամենավտանգավոր ախտաբանություններից է, երբ վնասվում են արյունատար անոթները: Անոթների պատերը բարակում են, աստիճանաբար քայքայվում են ներքին օրգանները:
Արդյունավետ թերապիան բացակայում է:
Հեմոլիտիկ անեմիա
Այս ախտաբանության ժամանակ լեյկոցիտները քայքայում են էրիթրոցիտները, ինչը բերում է օրգանիզմի ընդհանուր թուլացման:
Միասթենիա
Բացասական ազդեցության է ենթարկվում մկանային համակարգը: Բուժառուն արագ է հոգնում: Կանոնավոր բուժման արդյունքում կարելի է բարձրացնել մկանային տոնուսը,
վերադարձնել օրգանիզմի նորմալ վիճակը:
Բուժական մոտեցումները.
- Դեղորայքի ընդունում: Սա բուժման հիմնական միջոցն է, որով հնարավորինս նվազեցվում է իմունային համակարգի ակտիվությունը:
- Ֆիզիոթերապիա – նշանակվում է ռեմիսիայի շրջանում, օգնում է ամրացնելու հոդերը, անոթները, մկանային համակարգը:
- Բուժական մարմնամարզություն – ամրացնում է մկանները, հոդերը:
- Վիրահատական միջամտություն։


