«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Թարախային արտադրություն քթից

Թարախային արտադրություն քթից

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն:

 

Պատճառները բազմաթիվ են։ Որպես օրենք, հաճախ հանդիպող պատճառը հարքթային ծոցերի բորբոքումն է: Սկզբում դրանք փակվում են, ապա կուտակվում է լորձը, որը ենթարկվում է բորբոքման: Հաճախակի պատճառներից է նաև քթի խոռոչի վնասվածքը (տրավման):

 

Բայց ամենահիմնական պատճառը քթի խոռոչի տարբեր հիվանդություններն են:

 

Հիվանդության սկզբում դիտվում է քթից ջրիկ, սպիտակ, քիչ քանակի արտադրություն: Եթե այն թանձրանում է, ուրեմն խնդիրը խորացել է, և անհապաղ անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում:

 

Հիվանդություններ, որոնք ուղեկցվում են քթից թարախային արտադրությամբ.

 

  • Պոլիպներ
  • Հայմորիտ
  • Օզենա
  • Րինոֆարինգիտ

 

Որոշ դեպքերում պատճառը օրգանիզմի բակտերիալ խնդիրներն են:

 

Հայմորիտ

 

Հայմորիտը միշտ ուղեկցվում է քթից թարախային արտադրությամբ: Այս դեպքում բորբոքվում են վերծնոտային հարքթային ծոցերը: Թարախը կանաչ գույն ունի, երբեմն շագանակագույն բծերով: Պատճառներից է վերին ծնոտի ատամների կարիեսը: Բացի դա հայմորիտը կարող է հետևանք լինել նաև ժամանակին չբուժված շնչառական ինֆեկցիայի, քթի վնասվածքի (տրավմայի), իմունային խնդիրների, գերսառեցման:

 

Հայմորիտի ախտանշանները.

 

  • Ընդհանուր թուլություն
  • Բարձր ջերմություն՝ 38 աստիճան և ավելի
  • Գլխացավ, որը չի անցնում դեղորայքի ընդունումով
  • Գլխում ծանրության զգացում
  • Հոտառության կորուստ
  • Քնի խանգարում
  • Համային զգացողության խանգարում


Քթի պոլիպներ


Պոլիպները բարորակ գոյացություններ են: Որպես օրենք, դրանք առաջանում են քթի խոռոչում և մեծ չափերի դեպքում բերում են քթի փակվածության, քթով շնչառության վատացման, հոտառության իջեցման, լորձի հեռացման դժվարացման: Կարող են առաջացնել նաև գլխացավեր: Ավելի ուշ միանում է բորբոքային գործընթացը, թարախային արտադրությունը:

 

Բուժումն այս դեպքում միայն վիրահատական է:

 

Երբեմն վիրահատությունից հետո էլ կարող է պոլիպի առաջացման կրկնություն դիտվել:

 

Րինոֆարինգիտ

 

Այս հիվանդությունը հաճախ ուղեկցվում է քթի և կոկորդի բորբոքումով: Հիմնականում
հանդիպում է վիրուսային հիվանդություններից հետո:

 

Ախտանշաններն են.

  • Այրոց քթըմպանում
  • Քթային շնչառության խանգարում
  • Ռնգային ձայն
  • Քթից տարբեր գույների արտադրություն
  • Քթըմպանի այտուց
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

 

Բուժումը ժամանակին չսկսելու դեպքում կարող են անդառնալի փոփոխություններ առաջանալ՝ կարող է փոխվել նշիկների հյուսվածքը, ինչը անհապաղ վիրահատականմիջամտություն է պահանջում:

 

Օզենա


Որոշ դեպքերում օզենան անվանում են ատրոֆիկ րինիտ: Հիմնական ախտանշանը քթի լորձաթաղանթի ախտահարումն է, որն ուղեկցվում է բորբոսի հոտով, հոտառության կորստով, քթում մշտական կեղևիկների առաջացմամբ:

Այն կարող է զարգանալ երկարատև, քրոնիկ դարձած րինիտի հետևանքով:

 

Բուժումը


Բուժման երկու տարբերակ կարող է առաջարկվել՝ դեղորայքային և վիրահատական: Դեղորայքային բուժան ժամանակ նշանակվում են հակաբիոտիկներ պրոբիոտիկների հետ զուգակցված: Նշանակվում են նաև անոթալայնիչներ՝ քթի այտուցը նվազեցնելու նպատակով: Որոշ դեպքերում օգտագործվում են նաև ցավազրկողներ, քթի խոռոչի աղային լվացումներ:

03.03.2023