«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Հարբուխ առատ քթային արտադրությամբ

Հարբուխ առատ քթային արտադրությամբ

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ, օդի ջերմաստիճան/:


Եթե բուժումն ուշանում է, այտուցը կարող է անցնել լսողական օրգաններին:


Հարբուխի տեսակները


Ալերգիկ սեզոնային հիվանդություն – ավելի տարածված ձևն է, որի ժամանակ դիտվում է քթից առատ, թափանցիկ արտադրություն ամեն տարվա որոշակի շրջանում:

 

Հաճախ պատճառը որոշ բույսերի ծաղկափոշին է:


Կայուն ալերգիկ հարբուխ – եթե ալերգիկ գործոնը կայուն է, հարբուխը կարող է արտահայտվել ողջ տարվա ընթացքում: Հիվանդությունը ուղեկցվում է նաև աչքի լորձաթաղանթի գրգռմամբ՝ կարմրություն, արցունքահոսություն:


Հիվանդության փուլերը


Քթի լորձաթաղանթի մշտական գրգռող ազդակի դեպքում տարբերում են հետևյալ փուլերը.


Վազոտիկ — Քթի արտադրությունը թափանցիկ է, երբեմն քթի փակվածություն է լինում, որն արագ անցնում է րոպեների կամ երկու ժամվա ընթացքում:


Վազոդիլատացիա — Այս փուլում առատ արտադրությունը քթից մշտական է:


Լինում է քթի պարբերական փակվածություն, որն ինքնուրույն չի անցնում:


Լորձաթաղանթի այտուց քրոնիկ բնույթի— լորձաթաղանթի ախտահարումը դեռևս վերադարձելի է: Արտադրությունն առատ է և ոչ միայն շճային բնույթի. հաճախ այն անթափանց է, թանձր, սպիտակավուն երանգով: Քթի փակվածությունը մշտական է, այն անցնում է միայն քթի կաթիլների օգտագործումից, որոնք միայն ժամանակավոր արդյունք են ունենում:

 

Լորձաթաղանթի հիպերպլազիա — Առկա է ոչ միայն մշտական արտադրություն քթից, այլ նաև՝ լորձաթաղանթի փոփոխություն:

 

Այս դեպքում օգնում է վիրահատական միջամտությունը, երբ հեռացվում է քթի լորձաթաղանթի գերաճը:

 

Հարբուխի տարբերությունը մրսածական րինիտից:


Հարբուխ.

 

  • հայտնվում է հանկարծակի, բացակայում են գլխացավը, ընդհանուր թուլությունը
  • հաճախ լինում է այրոց, քոր
  • սպաստիկ փռշտոց
  • կոպերի այտուց
  • առատ, թափանցիկ արտադրություն քթից

 

Մրսածական րինիտի ժամանակ արտադրությունը թանձր է, դեղնավուն:


Հարբուխ օդի ջերմաստիճանի պատճառով


Ալերգիկ վիճակը կարող է առաջանալ նաև շատ տաք կամ չոր օդի պատճառով: Տաք, չոր օդը, չորացնելով քթի լորձաթաղանթը, առաջացնում է արտադրության հոսք: Այն արտահայտվում է նաև քորով և մաշկային ցանով:

 

Ցրտի նկատմամբ զգայունությունը նույնպես կարող է առաջացնել քթից առատ հոսք: Դա լինում է ջերմաստիճանի կտրուկ փոփոխության ժամանակ: Ցրտի նկատմամբ ալերգիկ ռեակցիան կապված է օրգանիզմի առանձնահատկությունից: Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ակտիվ կերպով արտադրվում է կրիոգլոբուլին:


Ալերգիայի դեպքում ևս դիտվում է առատ արտադրություն քթից: Լինում է քթի փակվածություն, որն առաջացնում է տհաճություն և անհանգիստ վիճակ:


Կանխարգելում


Ալերգիկ ռեակցիայից խուսափելու համար անհրաժեշտ է.

 

  • տան կանոնավոր թաց մաքրում
  • անկողնային սպիտակեղենի հաճախակի փոխում /գոնե շաբաթը մեկ անգամ/
  • հրաժարում ծխելուց
  • պատուհանի ֆիլտրող ցանցի օգտագործում
 

Ալերգենի որոշումից հետո պետք է հնարավորինս նվազեցնել շփումը նրա հետ:


Քթային առատ արտադրությանը նպաստող գործոնները

 

  • աշխատանքը արդյունաբերական արտադրամասում, որտեղ առկա է վնասակար գոլորշի
  • չոր, տաք սենյակում երկարատև, մշտական գտնվելը
  • օդի թարմացուցիչների կանոնավոր օգտագործումը
  • մազերի լաքի կայուն օգտագործումը


Բուժումը

 

  • հակահիստամինային դեղորայք
  • քթի կաթիլներ՝ անոթասեղմիչ ազդեցության
  • հորմոնալ դեղեր
  • քթի խոռոչի լվացման լուծույթներ։

 

07.02.2023