«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Շնչառական սուր անբավարարություն

Շնչառական սուր անբավարարություն

Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին:

 

Շնչառական անբավարարության ժամանակ դիտվում են.

 

  • Շնչառության հաճախացում
  • Տախիկարդիա (սրտի զարկերի հաճախականացում)
  • Հևոց
  • Հազ
  • Զարկերակային ճնշման անկում
  • Ցավ կրծքավանդակում
  • Մաշկի ցիանոզ
  • Վախի զգացողություն մահից
  • Շնչառական կանգ
  • Գիտակցության կորուստ

 

Այս վիճակի ամենաաննշան ախտանիշի դեպքում անգամ պետք է դիմել մասնագիտական օգնության:

 

Դասակարգումը

 

Շնչառական անբավարարությունը դասակարգվում է ըստ.

 

  • Ախտաբանության արտահայտվածության՝ սուր և քրոնիկ
  • Հիվանդության ֆազայի –տարբերում են 4 ֆազա
  • Ծանրության աստիճանի՝ տարբերում են ծանրության երեք աստիճան
  • Գազային հավասարակշռության խանգարման
  • Առաջացման մեխանիզմի

 

Կյանքի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում սուր ընթացքը, որը զարգանում է
րոպեների մեջ և պահանջում է անհետաձգելի օգնություն: Սուր ՇԱ-ը հաճախ հանդիպում է բրոնխիալ ասթմայի ժամանակ:

 

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

  • Սուր և քրոնիկ շնչառական հիվանդություններ /թոքաբորբ, բրոնխիտ, պլևրիտ, աբսցեսներ, ուռուցք և այլն/:
  • Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում
  • Թոքերի և սրտի անոթային ախտաբանություն
  • Կրծքավանդակի, ողնաշարի, գլխի վնասվածքներ (տրավմաներ)
  • Կոկորդի այտուց
  • Վերին շնչուղիների անցանելիության խանգարում

 

Ախտորոշումը
Հիվանդի զննում, անամնեզ, արյան հետազոտություն, սպիրոմետրիա, ռենտգեն և այլն:

 

Ախտորոշման նպատակն է՝ պարզել շնչառական անբավարարության առաջացրած պատճառը, արտահայտման ծանրությունը:

 

Բուժումը
Շնչառական անբավարարության բուժումն իրականացվում է 2 ուղղությամբ. արյան գազային հավասարակշռության վերականգնում՝ թթվածնային թերապիա և շնչառական անբավարարության պատճառ դարձած հիմնական հիվանդության բուժում:

26.12.2022