Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Շնչառական քրոնիկ անբավարարություն
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է:
ՔՇԱ զարգացման պատճառներն են.
- Շնչառական օրգանների հիվանդությունները / թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիալ ասթմա, ֆիբրոզ ալվեոլիտ և այլն/
- Քրոնիկ սրտային անբավարարությունը
- Ճարպակալումը
- Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունները
- Շնչառական մկանների և կրծքավանդակի խնդիրները
Շնչառական անբավարարությունն առաջացնում է.
- Դիսպնոէ /հևոց/
- Աշխատունակության և կյանքի որակի իջեցում
- Էրիթրոցիտոզ /արյունը դառնում է ավելի թանձր, բարձրանում է թրոմբառաջացման հակումը/
- Մկանային թուլություն և վաղ հոգնածություն
- Թոքային հիպերտենզիա /ծանրաբեռնվածություն սրտի վրա/
- Էնցեֆալոպաթիաներ /թուլամտություն, ինսուլտ/
- Կորոնար պաշարի նվազում /ինֆարկտ/
- Նեյրոպաթիա /վերջույթների թմրածություն, տրոֆիկ խոցեր/
Ախտորոշումը
Շնչառական քրոնիկ անբավարարության տարբեր ախտաբանական տարբերակների ախտորոշումը իրականացվում է շնչառական համակարգի ախտահարման բնույթից, առկա հիմնական հիվանդությունից, հևոցի յուրահատկությունից և արտաքին շնչառության խանգարումից առաջնորդվելով: Կատարվում են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ սպիրոգրաֆիա, բոդիպլետիզմոգրաֆիա, թոքերի դիֆուզիոն ունակության հետազոտում:
Բուժումը
Շնչառական քրոնիկ անբավարարությամբ բուժառուների բուժումը պետք է լինի համալիր, ներառի գազափոխանակության խանգարման, թթվա-հիմնային, էլեկտրոլիտային հավասարակշռության կարգավորում, հիմնական հիվանդության բուժում:
Բուժման ամենակարևոր մաս է կազմում ռեսպիրատոր թերապիան:


