Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը:
Անհրաժեշտ է հրաժարվել արագ սննդից, կծու, աղի, ապխտած սննդատեսակներից, կիսաֆաբրիկատներից:
Սննդակարգը որոշվում է՝ ելնելով ախտորոշումից, լաբորատոր հետազոտություններից, մեզի մեջ առկա աղերի բնույթից:
- Օքսալատների բարձր մակարդակի դեպքում սննդակարգում օգտագործվում են մագնեզիում պարունակող մթերքներ՝ հաց և ոլոռ: Հակացուցվում են ցիտրուսային մրգերը, սպանախը, թրթնջուկը, պղպեղը և կակաոյի հատիկներ պարունակող ուտեստները, որոնք բարձրացնում են օքսալաթթվի մակարդակը։
- Ուրատների դեպքում անհրաժեշտ են մեզը հիմնայնացնող մթերքներ, ինչպիսիք են՝ հանքային ջուրը, կաթնամթերքը, հացը, ձուն, միրգ-բանջարեղենը, լոլիկը և կարտոֆիլը: Պետք է սահմանափակել միսը, ձուկը, մսամթերքը, սպանախը, թրթնջուկը, սունկը:
- Ֆոսֆատների բարձր մակարդակի դեպքում սննդակարգն ուղղված է լինում մեզի թթվայնացմանը: Թույլատրվում են միս, ձուկ, ձու, հատիկաընդեղենային մշակաբույսեր, խնձոր, կանաչ ոլոռ, դդում: Իսկ ահա մնացած մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, պանիրը, կաթնամթերքը պետք է սահմանափակել:
Միզապարկի քարի ժամանակ պետք է նաև ընդունվող հեղուկները վերահսկել. oրական օգտագործել 2 լ ջրից ոչ պակաս: Ջուրը նվազեցնում է աղերի խտությունը և խոչընդոտում քարերի առաջացմանը:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Կանխարգելումը պետք է ուղղված լինի օրգանիզմի կարգավորմանը արդյունավետ կոնսերվատիվ կամ վիրահատական բուժումից հետո:
Կանխարգելիչ միջոցառումներից են.
- Հավասարակշռված սննդակարգը վիտամինների, միկրոէլեմենտների մեծ պարունակությամբ: Անհրաժեշտ է սահմանափակել կիսաֆաբրիկատները, արագ սնունդը և արագ ածխաջրերը:
- Ամեն օր պետք է օգտագործել անհրաժեշտ քանակի մաքուր, ոչ հանքային ջուր /օրը 2 լիտր/
- Լիարժեք հանգիստ և քուն, օրվա ռեժիմի ճիշտ պլանավորում
- Ֆիզիկական նորմալ ակտիվություն. զբոսանք մաքուր օդում, վազք, թեթև ֆիզիկական վարժություններ
- Հրաժարում վնասակար սովորություններից՝ ծխելուց, ալկոհոլային խմիչքներից
- Դեղորայքային կանխարգելում՝ բժշկի կողմից նշանակված։
12.12.2022


