Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Թոքերի մասնագիտական հիվանդություններ
Թոքերի մասնագիտական հիվանդությունները /ԹՄՀ/ առաջանում են աշխատատեղում առկա քիմիական նյութերի ազդեցությամբ: Որոշ աշխատատեղերում օդում պարունակվում են վտանգավոր նյութեր՝ փոշու, ծխի, մշուշի, գազի և գոլորշու տեսքով: Դրանք կարող են լինել քիմիական կամ բիոլոգիական նյութեր, օրինակ, կենդանական ալերգեններ, բակտերիաների և սնկերի սպորներ:
Այդ նյութերի ազդեցությամբ աշխատակիցների մոտ վնասվում են թոքերը, շնչուղիները:
Որոշ դեպքերում վտանգավոր նյութերը թոքերից անցնում են մարմնի այլ շրջաններ և օրգաններ՝ ախտահանելով նաև դրանք:
Շնչառական համակարգը բաժանվում է 3 մասի.
- Վերին շնչուղիներ, որոնց մեջ ընդգրկված են բերանը, քիթը, ծոցերը, ըմպանը և կոկորդը:
- Միջին շնչուղիներ են համարվում շնչափողը և բրոնխները
- Ստորին շնչուղիները ներառում են բրոնխիոլները և ալվեոլները
Շատերի մոտ առկա է ժառանգական նախատրամադրվածություն ալերգիկ հիվանդությունների նկատմամբ:
Քիմիական կամ կենսաբանական գործոնի ազդեցությունից հետո հաճախ առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են.
- Շնչուղիների գրգռվածություն
- Րինիտ
- Ասթմա
- Բիսսինոզ
- Պնևմոկոկոզ
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
- Ալերգիկ հիվանդություններ
- Տեֆլոնային տենդ
Յուրաքանչյուր հիվանդության համապատասխանում են նրան բնորոշ ախտանշանները.
Ասթմա և րինիտ
Ասթմայի և ալերգիկ րինիտի ախտանշաններն սկսում են դիտվել նոր աշխատատեղ տեղափոխվելուց որոշ ժամանակ անց: Եթե վիճակը բարելավվում է աշխատատեղից հեռու լինելու դեպքում /արձակուրդ, գործուղում/, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ իրականացնել որոշելու համար աշխատանքային գործոնի կապը ախտանշանների հետ:
Ասթմայից առաջ կարող է նախ րինիտն արտահայտվել որպես նախանշան:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և մեզոտելիոմա
Այս հիվանդությունները զարգանում են բավականին դանդաղ և սովորաբար արտահայտվում են վնասակար ազդեցության սկզբից տարիներ անց:
Եթե կասկածվում է ԹՄՀ, պետք է հետազոտվել մասնագիտացված կենտրոնում:
Ախտորոշումից հետո բուժմանը զուգընթաց անհրաժեշտ է զբաղվել ավելի անվնաս արտադրամաս կամ այլ աշխատանքի տեղափոխման հարցերով:


