Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Երիկամային խիթ (կոլիկա)
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ:
Ինչպե՞ս անցկացնել ցավը երիկամային խիթի (կոլիկա) դեպքում
Սովորաբար ցավն անցնում է ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոցների օգնությամբ: Դրանք կարելի է օգտագործել որպես հաբ կամ մոմիկներ: Եթե այդ դեղամիջոցները արդյունք չեն տալիս, օգտագործվում են օպիոիդային պատրաստուկներ (պրեպարատներ)՝ ներերակային ներարկման եղանակով: Այս դեղամիջոցների թերությունն այն է, որ կարող են առաջացնել սրտխառնոց և փսխում:
Հազվադեպ է պատահում, որ օպիոիդային պատրաստուկները (պրեպարատներ) ևս չեն օգնում: Այդ ժամանակ բժիշկն ինքն է փորձում վերականգնել մեզի հոսքը երիկամներից: Դա կոչվում է դեկոմպրեսիա:
Դեկոմպրեսիա
Գոյություն ունի դեկոմպրեսիայի երկու եղանակ.
- Որոշակի ժամանակահատվածում միզածորանային ստենտի տեղադրում,
- Պերկուտանային նեֆրոստոմիա – տեղադրվում է նեֆրոստոմիկ դրենաժ անմիջապես մաշկից:
Այս երկու մեթոդներն էլ հավասարապես արդյունավետ են:
Արգելափակված և վարակված (ինֆեկցված) երիկամ
Եթե երիկամային խիթին (կոլիկա) ավելանում է նաև տենդ կամ ուժեղ թուլության զգացում, անհրաժեշտ է շտապ դիմել մոտակա ուրոլոգիական բաժանմունք: Անհրաժեշտ է անմիջապես իրականացնել հետազոտություններ՝ արյան կլինիկական և բիոքիմիական հետազոտություն (անալիզ), մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)՝ բարդությունների հայտնաբերման նպատակով (երիկամների արգելափակում կամ վարակում (ինֆեկցում)):
Եթե հայտնաբերվում են նմանատիպ բարդություններ, ցուցված է շտապ դեկոմպրեսիայի իրականացում: Դրանից հետո նշանակվում է հակաբակտերիալ բուժում: Իսկ քարի կապակցությամբ բուժական միջոցառումները կարելի է նշանակել բորբոքային վիճակը հաղթահարելուց հետո:


