«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Մկանային ցավեր

Մկանային ցավեր

Մկանային ցավը՝ միալգիան, գրեթե միշտ ուղեկցվում է սուր սպազմերով, քանի որ այն տարածվում է ո՛չ միայն փափուկ հյուսվածքների, այլ նաև նյարդային վերջույթների վրա:

 

Մարդու օրգանիզմում կա 600-ից ավելի մկան, և մկանային ցավը կարող է ընդգրկել դրանցից ցանկացածին կամ ցանկացած մկանախմբի:

 

Պատճառները

 

Մեծ մասամբ մկանային ցավի պատճառը սթրեսային վիճակն է, չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը կամ գերլարվածությունը:

 

Միալգիա ախտորոշումից հետո բուժում անհրաժեշտ է հետևյալ դեպքերում.

 

  • մարմնի մեկ կամ մի քանի հատվածներում մկանային լարվածություն,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ցավի առաջացում,
  • սպորտի կամ ծանր աշխատանքի արդյունքում մկանի վնասում:

 

Բժիշկները նշում եմ մկանային ցավի այլ պատճառներ ևս՝ վաարակների ժամանակ (գրիպ, պոլիոմիելիտ և այլն):

 

Տհաճ զգացողություններ մկաններում կարող են դիտվել հետևյալ դեպքերում.

 

  • օրգանիզմում աուտոիմուն խանգարումներ,
  • որոշ դեղերի կիրառում, 
  • օրգանիզմում կալիումի պակաս,
  • վահանագեղձի լուրջ խնդիրներ:

 

Բուժումը

 

Մկանային ցավերի թեթև ձևերի ժամանակ կարելի է բուժվել տնային պայմաններում՝ ցավազրկող դեղորայքի օգտագործմամբ: Եթե մկանը վնասվել է, անհրաժեշտ է վնասված տեղում սառույց դնել, ինչը կանխարգելում է բորբոքային գործընթացի զարգացումը: Եթե տնային բուժումը չի օգնում, պետք է դիմել նյարդաբանի:

 

Հարկ է դիմել բժշկի, եթե մկաններում առանց պատճառի ուժեղ ցավ է առաջանում` երբեմն ուղեկցվելով ցանով և քորով:

 

Մկանային ցավերով տառապող հիվանդները պետք է հետազոտվեն (ՄՌՏ, ՈՒՁՀ), բուժվեն և վերականգնման շրջան անցնեն:

 

Բուժուը ներառում է.

 

  • ասեղնաբուժություն և կետային մերսում,
  • էլեկտրա- և ֆիզիոթերապիա,
  • բուժական մարմնամարզություն,
  • մանուալ միջոցառումներ:

 

Հատուկ վարժություններն օգնում են ողնաշարի խնդիրների (օստեոխոնդրոզ, ճողվածք, սպոնդիլիոզ) հետ կապված քրոնիկ ցավերի դեպքում: Մկանի ծանր վնասման ժամանակ երբեմն հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության:

01.07.2022