«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Մեջքի ցավ

Մեջքի ցավ

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ՝ կրծքային և գոտկային: Այդ շրջաններում ի հայտ եկող ցավն անվանվում է մեջքի ցավ:

 

Ցավի բնույթը կարող է լինել սուր և քրոնիկ: Սուր ցավերի պատճառ կարող են լինել տրավմաները, բորբոքային, միջկողային սկավառակների ճողվածքները:

 

Քրոնիկ ցավերի հաճախ հանդիպող պատճառներից է տոնիկ-մկանային ախտանիշը: Այն բնորոշ է ոչ շարժուն կյանք վարողներին (գրասենյակային աշխատողներ, վարորդներ և այլն): Համախտանիշն արտահայտվում է մկանային սպազմով՝ ողնաշարի որոշակի շրջանի ծանրաբեռնվածության արդյունքում: Սպազմի հետևանքով առաջանում է մկանների կոշտացում, որը զգացվում է շոշափելիս: Այդ շրջանները խանգարում են մկաններին թուլանալ և նպաստում են ցավի ու այտուցի ի հայտ գալուն: Այտուցի և ցավի երկարատև առկայությունը բերում է մկանների ռեֆլեկտոր պաշտպանական լարվածության և խորացնում է սպազմը:

 

Այս ախտաբանության բուժման համար նշանակվում են դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ և մերսում:

 

Սեղմված ճողվածքի արդյունքում առաջացած ցավը հայտնվում է սուր՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո: Ցավը տարածվում է դեպի մարմնի այլ մասեր՝ հատկապես վերջույթներ և բավականին վատացնում է կյանքի որակը:  Բուժման համար կարևոր է պարզել ախտահարման մակարդակը:

 

Մեջքի ցավի պատճառ են նաև նյութափոխանակության գործընթացները: Այդ դեպքում առաջին ախտանշանը ոչ թե ցավն է, այլ զգացողության խանգարումը: Կարող է լինել թմրածություն և թուլություն. հազվադեպ դիտվում է այրոց և զգացողությունն ավելի է սրվում:

 

Երբեմն ներքին օրգանների ախտահարումների հետ կապված ցավն ընկալվում է որպես մեջքի ցավ, որովհետև ոչ միշտ է ցավն արտահայտվում ախտահարման տեղում: Հաճախ դա լինում է երիկամների, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի խնդիրների դեպքում:

 

Ժամանակին մասնագետին այցելելը նպաստում է ճիշտ ախտորոշմանը և բուժմանը:

25.05.2022