«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ի՞նչ է խթանիչ պատվաստումը և ինչպես է ազդում

Ի՞նչ է խթանիչ պատվաստումը և ինչպես է ազդում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը բավականին արդյունավետ պայքարում են վիրուսի դեմ՝ կանխելով հիվանդության ծանր ընթացքը և էապես նվազեցնելով մահվան դեպքերը, սակայն ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսով չի պաշտպանում մարդուն վարակվելուց:

 

Բացի այդ, վիրուսը ժամանակի ընթացքում մուտացվում է, և այդ պատճառով անհրաժեշտ է լինում ուժեղացնել իմունիտետը:

 

Մասնավորապես, այն տարածքներում, որտեղ կորոնավիրուսն ակտիվ է, իսկ մարդկանց պատվաստված լինելու ցուցանիշները ցածր են, աճում է նաև պատվաստվածների վարակման հավանականությունը: Ավելին՝ ժամանակի ընթացքում COVID-19-ի դեմ կատարված պատվաստման շնորհիվ ձեռքբերված իմունիտետը սկսում է անկում ապրել, և այդ պատճառով կարիք է լինում լրացուցիչ ներարկման՝ խթանիչ դեղաչափերի:

 

Դեղաչափը ստանալուց հետո իմունային համակարգը «կարծում է», թե վիրուսը նորից ներխուժել է օրգանիզմ, և սկսում է հակամարմիններ արտադրել: Հակամարմինների քանակը և որակը բարձրանում է: Այս գործընթացի շնորհիվ իմունային համակարգը սովորում է ավելի լավ ճանաչել վիրուսը: Խթանիչ պատվաստման հակամարմիններն ավելի արդյունավետ են պայքարում վիրուսի ենթատեսակների դեմ:

 

Հատկանշական է, որ 3-րդ պատվաստման դեպքում ներարկվող չափաբաժինը կարող է տարբերվել նախորդ երկուսից:

 


 

01.07.2022