Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
«Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերով

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:
![]() |
«Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայում COVID-19- ի դեմ պատվաստում կարող են ստանալ 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, անկախ հաշվառման վայրից:
ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերը առկա են նաև պոլիկլինիկայում: |
![]() |
||
Սրանք բոլորը պատվաստանյութեր են, որոնք կարող են կանխել մարդկանց հիվանդանալ COVID-19 հիվանդությամբ:
Պահանջվում է կատարել երկու դեղաչափ, սովորաբար տրվում է 3-6 շաբաթվա ընդմիջումով:
Այս պատվաստանյութերը չեն պարունակում որևէ կենդանի վիրուս և չեն կարող պատվաստվողին վարակել COVID-19-ով:
Պատվաստումը կամավոր է և անվճար:
Ֆայզեր պատվաստանյութով թույլատրվում է պատվաստել նաև 12-18տարեկան երեխաներին, ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ: / ՀՀ ԱՆ 16.02.2022Թ N 633-Ա /
Կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո:
Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել