Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Կենսաբանական ռիթմերի ազդեցությունն օրգանիզմի վրա
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ ցիկլիկ բնույթ ունի՝ տեղատվություն և մակընթացություն, տարվա եղանակների հերթափոխ, ցերեկ և գիշեր: Իսկ մարդու օրգանիզմի վիճակի պատասխանատուներն են կենսառիթմերը, որոնք գործում են ծննդյան օրից սկսած, և արտահայտվում են կենսաբանակաու և ֆիզիոլոգիական ռեակցիաների բնույթի կրկնվող փոփոխությունների ձևով:
Ինքնազգացողությունը և պահվածքը փոխվում են` օրվա ժամերից, տարվա եղանակից կախված: Կլիմայի և ժամային գոտու փոփոխության դեպքում օրգանիզմը կարիք ունի հարմարողականության, որը կարող է տևել մինչև 3 օր:
Կենսառիթմերը տարբերակվում են ըստ ժամանակի՝ տարվա, որը պայմանավորված է արևի շուրջ մոլորակի պտույտով, ամսվա՝ կախված երկրի շուրջը լուսնի պտույտով, օրվա՝ իր առանցքի շուրջ երկրի պտույտով պայմանավորված և այն: Այդ ռիթմերն ազդում են մեր մոլորակի ամբողջ կենդանական, բուսական աշխարհի վրա: Մարդու մոտ դրանք արտահայտվում են դաշտանային ցիկլով, օրվա ընթացքում մարմնի ջերմաստիճանի տատանումով 1 աստիճանի սահմաններում: Տարբերակվում են նաև էկոլոգիական, որը պատասխանատու է արտաքին միջավայրի ադապտացիայի համար, և ֆիզիոլոգիական՝ պուլսը, շնչառությունը, քունը և արթնությունը:
Կան նաև ինտելեկտուալ, հուզական, ֆիզիկական կենսառիթմեր, որոնք ունեն իրենց ցիկլային տևողությունը: Նրանց ակտիվությունը ցիկլի առաջին կեսում է արտահայտվում, գնալով բարձրանում է՝ մեջտեղում հասնում պիկին, հետո քիչ-քիչ նվազում: Ինտելեկտուալ ցիկլը 33 օր է: Սա առավել արտահայտվում է մտավոր աշխատանքով զբաղվողների մոտ:
Հուզական ցիկլը 28 օր է: Ակտիվության պիկը դարձյալ ցիկլի մեջտեղում է: Ավելի բնորոշ է արվեստի բնագավառի մարդկանց:
Ֆիզիկական ցիկլի տևողությունը 23 օր է: Այն բնորոշ է մարզիկներին, սպորտով զբաղվողներին, ամենաակտիվ շրջանը այստեղ ևս ցիկլի կենտրոնում է:
Բիոռիթմերի ճիշտ ցիկլայնությունը պահպանելու համար կարևոր է հետևել առողջ ապրելակերպին և ճիշտ սնվելուն, խուսափել սթրեսներից, ճիշտ կազմակերպել հանգիստը, քնել ժամանակին: Շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, մարզումները:
Կենսառիթմերն ազդում են նաև քնի և արթնության վրա: Օրվա կենսառիթմերի անհատական առանձնահատկություններն անվանում են մարդու խրոնոտիպեր:
Ըստ այդ տիպերի մարդիկ բաժանվում են երեք խմբի.
- «բուեր». սիրում են ուշ քնել և ուշ արթնանալ, շատ ակտիվ են երեկոյան և գիշերային ժամերին:
- «արտույտներ». վաղ են արթնանում և շուտ էլ պառկում են քնելու, ակտիվ են օրվա առաջին կեսին,
- «աղավնիներ». որոշակի օրինաչափություն չկա, առավել աշխատողունակ են օրվա կեսին:
Անհրաժեշտ է հաշվի առնել քնի սեփական կենսառիթմը, և օրվա ռեժիմը հարմարեցնել դրան:


