Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում: Բացասական հույզերը քայքայիչ են․ դրանց հետևանքով խանգարվում է օրգանիզմի շատ գործընթացների, օրգան-համակարգերի աշխատանքը:
Հիվանդությունն սկսվում է, երբ բացասական հույզերը առաջացնում են էներգետիկ անհավասարակշռություն:
Գոյություն ունեն աշխարհընկալման բազմաթիվ արտահայտություններ՝ ձայն, աղմուկ, հոտեր, ալիքային տատանումներ (վիբրացիա), գույն և այլն: Այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է գլխուղեղում, դառնում մտքերի և հույզերի ձևավորման հումք:
Դրական և բացասական հույզերը օրգանիզմի համար կարող են լինել և՛ օգտակար, և՛ վնասակար: Օրինակ, վախը կենտրոնացնում է օրգանիզմի ներքին պաշարները, բայց կարող է նաև ընկճախտ առաջացնել: Կարճատև վախը դրդում է էնդոկրին համակարգը, մակերիկամների աշխատանքը՝ նրանց ստիպելով սթրեսային հորմոններ արտադրել, առաջին հերթին՝ ադրենալին: Դրա հետևանքով փոխվում է օրգանիզմի ներքին գործընթացների ռեժիմը, հոմեոստազը, արագանում է սրտի ռիթմը, բարձրանում է զարկերակային ճնշումը, արագանում է շնչառությունը: Այս բոլոր փոփոխություններն օգնում են օրգանիզմն ազատելու տոքսիններից, հետո այն դարձյալ վերադառնում է նորմալ վիճակի:
Բայց երբ ուժեղ հույզը, վախը կրկնվում է պարբերաբար և տևում երկար, օրգանիզմը սպառում է իր ներքին պաշարները և անցնում է աշխատանքային այլ ռեժիմի՝ զարգանում են տարբեր հիվանդություններ, առաջին հերթին` վեգետաանոթային դիստոնիա, նաև՝ կոլիտներ, գաստրիտ, վահանագեղձի խնդիրներ, ալերգիաներ և այլն:


