Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Յոդադեֆիցիտային վիճակներ

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում:
Այդ ախտաբանության ախտանշաններն են.
• վահանագեղձի չափերի մեծացումը,
• դիսֆագիան,
• հիշողության վատացումը,
• թուլությունը և քրոնիկ հոգնածությունը,
• մաշկի չորությունը,
• մարմնի քաշի ավելացումը,
• կոտրվող եղունգները:
Ախտորոշումն իրականացնում է էնդոկրինոլոգը` ՈՒՁՀ և լաբորատոր հետազոտությունների (թիրեոտրոպ, թիրեոիդային հորմոններ) օգնությամբ; Երբեմն հարկ է լինում կատարել բիոփսիա:
Յոդադեֆիցիտային վիճակներ են ո՛չ միայն օրգանիզմում յոդի պակասի արդյունքում առաջացած վահանագեղձի ախտաբանությունները, այլ նաև թիրեոիդային հորմոնների պակասի հետևանքով ի հայտ եկած վիճակները:
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդությունների տեսակները
Յոդի պակասն առավել հաճախ առաջ է բերում թիրեոիդային հորմոնների սինթեզի ապահովման համար յոդի անբավարարության կոմպենսատոր մեխանիզմ: Դա արտահայտվում է վահանագեղձի հավասարաչափ դիֆուզ մեծացմամբ (էութիրեոիդային խպիպ):
Հաջորդ հաճախ հանդիպող տեսակը հանգուցային խպիպն է՝ վահանագեղձի անհամաչափ կամ հանգուցային մեծացումը (հիպերպլազիա): Այս վիճակի վաղ բուժումն օգնում է խուսափել հիպոթիրեոզային բարդությունից:
Յոդադեֆիցիտի ախտանշանները
Դիֆուզ էութիրեոիդային խպիպը կարող է ընթանալ առանց ախտանշանների, որի ժամանակ նշվում է պարանոցի շրջանում տհաճ զգացողություն, իսկ գեղձի մեծացման պատճառով կարող են լինել կոկորդում գնդի զգացողություն և դժվարացած կլման ակտ: Գեղձի աննշան մեծացման դեպքում պետք է դիմել մասնագետի:
Անգամ յոդի քիչ պակասի դեպքում դիտվում է հիշողության վատացում, ապաթիա, դանդաղում է մետաբոլիզմը, որի արդյունքում դիտվում է քաշի ավելացում, մաշկը դառնում է չոր, իսկ մազերը կոտրատվում են:
Քանի որ յոդի պակասը վերաբերում է էնդոկրին համակարգին, հորմոնալ դիսբալանսը կարող է առաջացնել սրտի, անոթների, լեղուղիների հիվանդություններ, մաստոպաթիա, արգանդի միոմաներ, դաշտանային ցիկլի խանգարումներ, կանանց մոտ` անպտղություն:
Ախտաբանության արտահայտման աստիճանը կախված է յոդի պակասի աստիճանից և բուժառուի տարիքից: