«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ածխաջրերը սննդակարգում

Ածխաջրերը սննդակարգում

Ածխաջրերը մարդկային օրգանիզմի էներգիայի աղբյուրն են. նրանց ընդամենը 1 գրամին համապատասխանում է 4 կալորիա էներգիա:

 

Օրգանիզմում ածխաջրերի քայքայման արդյունքում առաջանում է գլյուկոզա, որը խիստ կարևոր է հյուսվածքային սպիտակուցի, ճարպային փոխանակության և կենտրոնական նյարդային համակարգի սնուցման պահպանման համար:

 

Ամենակարևորը մարդուն էներգիայով ապահովելն է՝ նրա բոլոր գործառույթների և լիարժեք կենսագործունեության պահպանման համար:

 

Տարբերում են պարզ և բարդ ածխաջրեր: Պարզ ածխաջրերը տալիս են արագ, սակայն ոչ երկարատև էներգիա և նպաստում են ավելորդ ճարպային կուտակումների ձևավորմանը, այդ պատճառով դրանց չարաշահումը ցանկալի չէ: Այդ ածխաջրերին են պատկանում, օրինակ, շաքարը և բարձրակարգ (վերամշակված) այլուրով թխված մթերքները:

 

Բարդ ածխաջրերն արյան մեջ քայքայվում են աստիճանաբար՝ առաջացնելով երկարատև և հավասարաչափ հագեցվածության զգացում:  Դրանք են՝ հացահատիկեղենը, բանջարեղենը, բջջանքը:

 

Ածխաջրերի օգտագործման նորման օրվա կալորիականության ընդհանուր բաժնում կազմում է 50-55 տոկոս: Որքան ապրելակերպն ակտիվ է, այնքան կարևոր է ստանալ ածխաջրերի անհրաժեշտ քանակը: Նրանց անբավարարության դեպքում օրգանիզմն էներգիայի վերականգնման համար սկսում է օգտագործել ճարպերը և սպիտակուցները, իսկ դա կարող է նյութափոխանակության խանգարման պատճառ դառնալ: Բացի այդ, իրենց զգացնել են տալիս ածխաջրատային անբավարարության ախտանշանները՝ թուլություն, գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, քնկոտություն, քաղցի ուժեղ զգացողություն:

 

Սննդամթերքներից ածխաջրերի գլխավոր աղբյուր են հացը, կարտոֆիլը, բանջարեղենը, մրգերը, մակարոնեղենը, ձավարեղենը, քաղցրավենիքը: Պարզ ածխաջրեր են պարունակում շաքարը, մեղրը:

22.12.2021