Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Հիպերպրոտեինեմիա
Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն:
Սպիտակուցի դերը
Սպիտակուցները մեծ, բարդ մոլեկուլներ են, որոնք կենսական անհրաժեշտություն են բոլոր բջիջների և հյուսվածքների գործունեության համար:
Նրանք կազմում են օրգանիզմի կառուցվածքային կարևոր մասսան: Կան բազմաթիվ սպիտակուցներ, օրինակ` ալբումին, հակամարմիններ, ֆերմենտներ. այս բոլոր սպիտակուցներն իրականացնում են տարբեր գործառույթներ.
- հիվանդություններից` օրգանիզմի պաշտպանություն,
- օրգանիզմի գործառույթների կարգավորում,
- մկանային մասսայի աճ,
- ղեղերի և այլ նյութերի տեղափոխում` օրգանիզմում:
Հիպերպրոտեինեմիայի պատճառները
Հիպերպրոտեինեմիան կապված չէ սննդակարգի հետ, այն չի կարող առաջանալ սննդով մեծ քանակի սպիտակուց ընդունելու արդյունքում:
Սովորաբար, նրա մեծ քանակն արյան մեջ վկայում է այն մասին, որ օրգանիզմը պայքար է մղում վարակի կամ այլ բորբոքային գործընթացի դեմ:
Ամենահավանական պատճառներն են.
- ամիլոիդոզը (օրգանիզմում անոմալ սպիտակուցների կուտակում),
- ջրազրկումը,
- հեպատիտ B-ն,
- հեպատիտ С-ն,
- ՁԻԱՀ-ը,
- անհայտ գենեզի մոնոկլոնալ գամոպաթիան,
- բազմակի միելոման:
Հաճախ արյան մեջ սպիտակուցի բարձր քանակը ոսկրածուծի հիվանդությունների վաղ ախտանիշ է:
Ախտորոշումը
Հիպերպրոտեինեմիան հազվադեպ է ախտանշաններով արտահայտվում, և հաճախ բացահայտվում է, երբ որևէ հիվանդության կամ վիճակի ժամանակ իրականացվում են հետազոտություններ:
Եթե ախտորոշիչ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է արյան մեջ սպիտակուցի մեծ քանակ, ապա խորհուրդ է տրվում կատարել լրացուցիչ հետազոտություններ, օրինակ, շիճուկային սպիտակուցի էլեկտրոֆորեզ, որպեսզի պարզվի հիմնական խնդիրը:
Բուժումը
Բուժման նպատակը ոչ թե սպիտակուցի քանակի իջեցումն է արյան մեջ, այլ դրա պատճառ հիվանդության դեմ պայքարը:


