Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ոտքերում այրոցի զգացում
Ոտնաթաթերի այրոցի տարբեր աստիճանի ցավոտ զգացողությունը՝ թեթևից մինչև տանջող, կարող է ուղեկցվել վերջույթների ծակծկոցով, թմրածության զգացողությամբ: Դրանք երբեմն այնքան ցավոտ են, որ խանգարում են քնել:
Պատճառները
Ոտնաթաթերի ժամանակավոր այրոց կարող է առաջանալ նրանց չափից դուրս ծանրաբեռնվածության կամ մաշկի սնկային վարակի պատճառով:
Հաճախ ոտքերի այրոցը ներբանի ֆիբրոզ հյուսվածքի բորբոքման կամ նյարդի (պերիֆերիկ նևրոպաթիա) վնասման նշան է: Նյարդը կարող է վնասվել տարբեր պատճառներով՝ ներառյալ շաքարային դիաբետը, քրոնիկ ալկոհոլիզմը, թույների ազդեցությունը, В խմբի որոշ վիտամինների պակասը, վարակները և այլն:
Ոտքերի այրոցի հաճախակի պատճառները
• Ալկոհոլի չարաշահում,
• «ատլետի ոտնաթաթ»,
• մարմնի ավելորդ քաշ,
• Կրունկների շպորներ
• Շարկո-Մարի-Տուի հիվանդություն (ոտքերի և ձեռքերի նյարդերն ախտահարող ժառանգական հիվանդություններ),
• քիմիաթերապիա,
• երիկամների քրոնիկ հիվանդություններ,
• համակցված տեղային ցավի համախտանիշ (քրոնիկ ցավ՝ նյարդային համակարգի դիսֆունկցիայի պատճառով),
• դիաբետիկ նևրոպաթիա (դիաբետի հետևանքով նյարդերի ախտահարում),
• ՁԻԱՀ վարակի ախտանշաններից մեկը,
• հիպոթիրեոզ (վահանագեղձի անբավարար ակտիվություն),
• Տարզալ թունելային համախտանիշ,
• ավիտամինոզ (վիտամինադեֆիցիտային սակավարյունություն):
Պետք է դիմել բժշկի, եթե այրոցն անհանգստացնում է մի քանի շաբաթ շարունակ և գնալով դառնում է ավելի ցավոտ ու արտահայտված:
Բժշկի անհապաղ դիմելու պատճառները
• Այրոցն ի հայտ է գալիս հանկարծակի, ընդ որում, առկա է որևէ տոքսինի ազդեցություն,
• եթե առկա է շաքարային դիաբետ, ու ոտքի վրա առաջացել է բաց վերք,
• այրոցը տարածվում է դեպի վեր,
• եթե հայտնաբերվել է ոտքերի մատների, ոտնաթաթերի զգացողության բացակայություն


