Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Զարկերակների սպազմը և առաջացման պատճառները
Զարկերակների սպազմը կամ վազոսպազմը փոքր անոթների և մազանոթների սեղմումն է: Անոթների սպազմը կարող է հանգեցնել հյուսվածքների արյան շրջանառության խանգարման և դրանց մեռուկացման:
Ցերեբրալ վազոսպազմը (գլխուղեղի զարկերակների սպազմը) կարող է առաջանալ գլխուղեղի արյունազեղման ժամանակ: Այն հետվիրահատական կաթվածների առաջացման գործոններից է: Որպես կանոն, այն ի հայտ է գալիս գլխուղեղի արյունազեղումից 4-10 օր անց:
Վազոսպազմի ամենատարածված ձևը Ռեյնոյի հիվանդությունն է՝ ոտքերի և ձեռքերի մատների ծայրային փոքր զարկերակների և արտերիոլների ախտահարումը:
Վազոսպազմի տարածված տեսակներից է նաև պտուկի վազոսպազմը, որը հիմնականում զարգանում է կերակրող մայրերի մոտ և արտահայտվում է պտուկների գունատությամբ ու կրծքավանդակի այրող ցավերով: Որոշ դեպքերում այն անցնում է կրծքով կերակրման սկզբից մի քանի շաբաթ անց: Բայց երբեմն տանջում է կերակրող մայրերին ամբողջ կերակրման ժամանակահատվածում:
Պատճառները և ախտանշանները
Վագոսպազմը շատ տարածված հիվանդություն է: Մեծ մասամբ այն ժամանակավոր բնույթ ունի, այդ պատճառով նրա հետևանքները (հյուսվածքների շրջանառության խանգարում) վերականգնվում են:
Հաճախ վազոսպազմն ավելի լուրջ հիվանդությունների մասին է հուշում: Դրանք կարող են լինել զարկերակների, շարակցական հյուսվածքի, նյարդաբանական և ներզատական հիվանդությունները:
Եթե որևէ հիվանդության հետևանք չէ, ապա կարող է մի շարք այլ պատճառների արդյունք լինել.
• վնասվածք,
• գերսառեցում,
• օրգանիզմում հեղուկի անբավարարություն,
• սթրես:
Եթե վագոսպազմն առաջանում է նշված պատճառների հետևանքով, այն այլևս չի կրկնվի:
Իսկ ահա՝ ծխելը, ծանր մետաղի աղերով թունավորումը, ցրտահարությունը, անոթների բորբոքային և աթերոսկլերոտիկ ախտահարումը, ներզատական հիվանդությունները կարող են պատճառ դառնալ վագոսպազմի կրկնություների:
Ձգձգվող ընթացքով և կրկնվող վագոսպազմները կարող են լուրջ բարդություններ առաջացնել.
• արյան շրջանառության անբավարարության շրջանում մանր անոթների մշտական սպազմ,
• հյուսվածքների այտուցվածություն, գունատություն, սառնություն,
• մանր անոթների թրոմբոզ,
• կաթված,
• ապոպլեքսիա,
• միոկարդի ինֆարկտ:
Վագոսպազմի ախտանշանները կախված են սպազմի ենթարկված անոթների տեղակայումից: Գլխուղեղի դեպքում արտահայտվում են գլխացավով, տեսողության վատացումով, ուշաթափություններով, գլխապտույտով: Ռեյնոյի հիվանդության դեպքում ձեռքերի և ոտքերի մատները դառնում են սառը և գունատ, կարող են կորցնել նաև ճկունությունն ու այտուցվել:
Ախտորոշումը և բուժումը
Ախտորոշման մեթոդներից է ախտահարված անոթների սքանավորումը, ՄՌՏ, ՀՏ և ՈՒՁՀ: Կատարվում են նաև արյան հետազոտություն, մաշկի բիոփսիա՝ համակարգային սկլերոդերմիան բացառելու համար:
Բուժումը
Կարևոր է հրաժարվել ծխելուց և ալկոհոլի օգտագործումից, ակտիվ կյանք վարել, ճիշտ սնվել: Նշանակվում են հակամակարդիչներ, թրոմբոլիտիկներ, սպազմոլիտիկներ, որոնք հանում են անոթների սպազմը:
Եթե վագոսպազմը հետևանք է այլ հիվանդությունների, անհրաժեշտ է կազմակերպել դրանց բուժումը:


