Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ստամոքսի խոց. պատճառները, բարդությունները, բուժումը
Ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդությունը քրոնիկ ռեցիդիվող (կրկնվող) հիվանդություն է, որի ժամանակ ստամոքսի լորձաթաղանթի վրա առաջանում է խոց՝ ստամոքսի լորձաթաղանթի լոկալ դեֆեկտ: Ստամոքսահյութի, լեղու ազդեցությամբ գործընթացի մեջ ընդգրկվում է նաև ենթալորձային թաղանթը՝ այդ շրջանում առաջացնելով տրոֆիկ խանգարումներ:
Պատճառները
- Ստամոքսում հելիկոբակտեր պիլորի (Helicobakter Pilory) մանրէի առկայություն,
- որոշակի դեղորայքի ընդունում,
- սխալ սննդակարգ,
- ժառանգական նախատրամադրվածություն,
- երկարատև նյարդային լարվածություն,
- իմունիտետի նվազում,
- ծխելը:
Ախտանշանները
Ամենաէական ախտանշանը ցավն է` էպիգաստրալ շրջանում («սրտագդալի»): Ցավը տեղակայվում է էպիգաստրալ շրջանի որոշակի սահմանափակ տարածքում և կապված է սննդի ընդուման հետ. առաջանում է ուտելուց կես, մեկ ժամ անց:
12-մատնյա աղու խոցի ժամանակ հաճախ դիտվում են «քաղցած» ցավեր, որոնք անցնում են սնունդ ընդունելուց հետո:
Այլ ախտանշաններն են.
- այրոց. սովորաբար դիտվում է խոցային հիվանդությունից առաջ՝ մի քանի ամսվա, տարվա ընթացքում,
- սրտխառնոց,
- փսխում,
- կղանքը մուգ գույն է ունենում` արյունահոսության դեպքում:
Բարդությունները
- Արյունահոսություն,
- Պերֆորացիա (թափածակում),
- պենետրացիա (ենթաստամոքսային գեղձի կողմում),
- սպիական հիվանդություն,
- ստամոքսի փականների ստենոզ,
- մալիգնիզացիա:
Ախտորոշումը
- Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա,
- ստամոքսի և 12-մատնյա աղու ռենտգենագրաֆիա` բարիումի կոնտրաստի կիրառմամբ,
- հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերում, արյան հետազոտություն, շնչառական թեստ:
Բուժումը
Հիվանդությունը բարդ է և պահանջում է երկարատև բուժում:
Հաճախ նշանակվում է կոնսերվատիվ բուժում, եթե հիվանդությունը բարդացած չէ (պենետրացիա, պերֆորացիա և այլն): Կոնսերվատիվ բուժման շրջանակում նշանակվում են՝ համապատասխան դեղորայք, հատուկ սննդակարգ, պետք է բացառել վնասակար սովորությունները, կարգավորել օրվա ռեժիմը, ապրելակերպը:
Բուժումը նշանակելիս հաշվի է առնվում հիվանդի տարիքը, հիվանդության ընթացքը, տևողությունը, արդեն ընդունած բուժման արդյունավետությունը, խոցի տեղակայումը և չափերը, ստամոքսահյութի բնույթը, ստամոքսի մոտորիկան, ուղեկցող հիվանդությունները:
Սննդակարգ. փոքր քանակի և հաճախակի սննդի ընդունում` ըստ բուժող բժշկի նշանակած սխեմայի:


