«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Երակների վարիկոզ լայնացում

Երակների վարիկոզ լայնացում

Երակների վարիկոզ լայնացումը բնորոշվում է երակների դեֆորմացիայով, ուռածությամբ և մաշկի տակ հանգույցների առաջացմամբ: Հիմնականում դիտվում է ստորին վերջույթներում:

 

Ախտանշանները

 

Երակների վարիկոզ լայնացման բուժմամբ զբաղվում են ֆլեբոլոգները:

 

Պետք է դիմել նրանց, երբ առկա են հետևյալ ախտանշանները.

 

  • ոտնաթաթերի կոճերի այտուց,
  • ոտքերում` ծանրություն և հոգնածություն,
  • այրոց և քոր,
  • սրունքների այտուց,
  • ձկնանման մկանների ցավ,
  • ցնցումներ (կծկումներ)` գիշերային ժամերին,
  • առանց պատճառի ոչ մեծ կապտուկների առաջացում:

 

Այս ախտանշաններn առաջնային են և շատերը անուշադրության են մատնում դրանք, որը հետագայում բարդությունների պատճառ է դառնում:  Մինչդեռ պետք է անպայման դիմել բժշկի՝ հիվանդության ընթացքը կանխելու համար:


Ռիսկի գործոնները


Հիվանդության ռիսկի գործոններն են.

 

  • մարմնի ավելորդ քաշ,
  • նստակյաց ապրելակերպ,
  • ոտքերի վնսավածք,
  • հղիություններ և ծննդաբերություններ,
  • ուղղաձիգ դիրքով երկարատև ծանրաբեռնվածություն,
  • ժառանգականություն,
  • հորմոնալ պատրաստուկների օգտագործում:

 


Բուժումը

 

Ցավոք, վարիկոզ հիվանդությունը կոնսերվատիվ միջոցներով հնարավոր չէ լիարժեք բուժել: Դրանք միայն նվազեցնում են հիվանդության արտահայտությունները, լավացնում արտաքին տեսքը և կանխարգելում բարդությունները:

 

Եթե հիվանդն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում վիրահատական միջամտության դիմել, նշանակվում է ներարկային թերապիա, որը սահմանափակ ցուցումներ ունի: Դրա ժամանակ երակով անոթի գրգռում և թրոմբ առաջացնող հատուկ լուծույթ է ներարկվում: Արդյունքում զարգանում է մակերեսային երակների անվնաս  բորբոքում և սպիացում, որը փակում է վարիկոզ երակը, հանում է ցավը և կոսմետիկ  արդյունք ապահովում:

 

Վիրահատական միջամտության ընթացքում հեռացվում է երակի լայնացած հատվածը, որի ֆունկցիան իր վրա են վերցնում հարակաից անոթները: Վիրահատությունը բավականին բարդ է և երկարատև, այդ պատճառով կատարվում է անզգայացմամբ:
Սակայն պետք է հաշվի առնել, որ վարիկոզ երակի հեռացմամբ խնդիրը մեկընդմիշտ չի լուծվում, քանի որ վարիկոզի առաջացման հակումը չի վերանում և կարող է կրկին արտահայտվել:

 

Այդ պատճառով անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

 

Պետք է հետևել մի քանի կանոնների.

 

  • եթե երկար ժամանակ կանգնած եք, ապա պետք է հերթով հենվել մի ոտքից մյուսը,
  • պետք է շատ քայլել, բարձրանալ և իջնել աստիճաններից,
  • նստակյաց աշխատանքի դեպքում հարկ է հաճախ փոխել ոտքերի դիրքը, կանգնել նստած տեղից,
  • կանոնավոր կատարել մարզումներ, ոտքերը շարժել տարբեր ուղղություններով, վերև-ներքև,
  • հարկ է հետևել մարմնի քաշին և աշխատել այն պահել նորմայի սահմաններում,
  • կանայք պետք է կանոնավոր հաճախեն գինեկոլոգին, որովհետև որոշ հիվանդություններ կարող են ծանրացնել վարիկոզ հիվանդության ընթացքը,
  • ոտքերը հաճախ պահել կոնտրաստ ցնցուղի տակ, դա մարզում է անոթները
  • ոտքերի վրա երկարատև ծանրաբեռնվածության, հղիության դեպքում խորհուրդ է տրվում կրել կոմպրեսիոն գուլպաներ:

 

17.06.2021