«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Բրոնխիալ ասթմա

Բրոնխիալ ասթմա

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև արտահայտվածությունից՝ առանց հիվանդի ակտիվության սահմանափակման, մինչև ծանր և կյանքի համար վտանգավոր:

 

Շնչուղիների մի քանի օր կամ շաբաթ տևող օբստրուկցիան հայտնի է որպես status asthmaticus:
Հիմնական խանգարումը շնչուղիների գերզգայնությունն է որոշ սպեցիֆիկ գործոնների նկատմամբ: Բոլոր հիվանդների մոտ դիտվում է բրոնխների նեղացում:

 

Որոշ հիվանդների մոտ զարգանում է ալերգիկ ԲԱ, և վիճակի սրացումը կախված է օրգանիզմի վրա տարբեր ալերգենների ներգործության ազդեցությունից: Եթե անամնեզում չեն նշում ալերգիա, և զգայուն չեն հատուկ ալերգեններով մաշկային և ինհալացիոն թեստերին, բրոնխիալ ասթման սուր շնչառական հիվանդությունների հետևանք է:

 

Որոշ հիվանդների մոտ էլ ԲԱ պատճառներն են՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմի ուժեղ սառեցումը կամ մասնագիտական անբարենպաստ գործոնները: Շնչառության վատացումը կարող է արտահայտվել նաև սթրեսների արդյունքում:

 

Ախտանշանները


•    շնչառության դժվարացում,
•    սուլող խզոցներ, որոնք լսում են տարածության վրա,
•    հևոց,
•    չոր, նոպայաձև հազ,
•    տենդ,
•    խորխի առկայություն,
•    այլ ալերգիկ ախտանիշներ:

 

Նպաստող գործոնների առկայության դեպքում (ալերգեններ, վարակներ և այլն) հնարավոր են գիշերային նոպաներ: Նոպաներն անցնում են դեղորայքային բուժմամբ, որը պետք է անպայման նշանակվի բժշկի կողմից:

 

Տարբերակիչ ախտորոշումը

 

Հարկ է տարբերակել քրոնիկ բրոնխիտից, էմֆիզեմայից, օտար մարմնի արդյունքում առաջացած վերին շնչուղիների օբստրուկցիայից, ուռուցքից, կոկորդի այտուցից, կարցինոզ ուռուցքներից,  թոքերի կրկնվող էմբոլիայից,  էոզինոֆիլային թոքաբորբից, ձայնալարերի դիսֆունկցիայից, թոքերի ախտահարմամբ ընթացող համակարգային վասկուլիտից և այլն:

 

Բուժումը

 

Նպաստող գործոնը բացառելուն զուգահեռ օգտագործում են 5 խմբի դեղորայք.


•    B- ադրեներգիկ սիոնիստներ,
•    մեթիլքսանտիններ,
•    գլյուկոկորտիկոիդներ
•    նատրիումի կրոմոլին (ինտալ), որը բրոնխոլայնիչ չէ և չի նշանակվում սուր նոպայի ժամանակ, օգտագործվում է կանխարգելիչ նպատակով,
•    հակախոլինէրգիկ միջոցներ. բրոնխոլիտիկներ, խորխաբերներ:

 

Մշտական բուժումը


•     B-ադրենոխթանիչներ,
•    ախտանշանների պահպանման դեպքում` հակաբորբոքային պատրաստուկներ (գլյուկոկորտիկոիդներ կամ բջջային թաղանթը կայունացնողներ),
•    բուժման վերահսկողության համար կատարվում են թոքերի գործառույթները որոշող թեստեր:

14.06.2021