«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս

Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս

Գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսը հիվանդություն է, որը բնորոշվում է ստամոքսի պարունակության վերհոսքով դեպի ստամոքս և բերանի խոռոչն իրար կապող կերակրափող: Սննդի անցումը ստամոքսով կարգավորվում է հատուկ մկանային փականներով. վերևում կերակրափողային սեղմակն է (сфинктер), որը բացվում է, որպեսզի ներս թողնի սնունդը:

 

Այս փականը կանխարգելում է ստամոքսահյութի, ստամոքսի պարունակության հոսքը դեպի վերև, որոնք կերակրափող անցնելու դեպքում իրենց թթվությամբ կարող են գրգռել կերակրափողի լորձաթաղանթը:

 

Ամենաբնութագրական արտահայտություններն են այրոցը և սննդի հետհոսքը: Ախտանշանները սրանում են գիշերվա ընթացքում, երբ հիվանդը հորիզոնական դիրք է ընդունում, և այնքան բնորոշ են, որ թույլ են տալիս առանց հատուկ հետազոտությունների ախտորոշել հիվանդությունը: Դրանք, սովորաբար, ի հայտ են գալիս յուղոտ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելուց հետո:

 

Գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսը խորանում է ծխախոտի ծխից:

 

Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքսի բարդությունները

 

Այս տարածված հիվանդությամբ տառապում է յուրաքանչյուր երրորդը: Ռեֆլյուքսային հիվանդությունը որոշ դեպքերում կարող է առաջացնել կերակրափողի լորձաթաղանթի  ախտահարում՝ էզոֆագիտ, որն արտահայտվում է էրոզիաներով, խոցերով, արյունահոսություններով:

 

Էնդոսկոպիկ հետազոտության արդյունքների հիման վրա այդ ախտահարումները բաժանվում են ծանրության հինգ աստիճանի:

 

Առաջին էտապում առաջանում են մեկուսացված մանր էրոզիաներ, որոնք կարող են փոխակերպվել խոցերի:

 

Ավելի վտանգավոր բարդություն է «Բարրետի կերակրափողը», որն առաջացնում է ստամոքսի թաղանթի մետապլաստիկ փոփոխություններ: Այդ փոփոխությունները կարող են դառնալ քրոնիկ ընթացքի, իսկ հետագայուն կարող է նախաքաղցկեղային փուլի պատճառ դառնալ: Արդյունավետ բուժումը կախված է վաղ ախտորոշումից:

 

Ախտաբանական այս վիճակը պահանջում է խիստ հսկողություն: Այդ պատճառով երկարատև գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսով բուժառուները պետք է անցնեն գաստրոսկոպիկ հետազոտություն` հիվանդության ծանրության աստիճանը և Բարրետի կերակրափողի առկայությունը պարզելու համար:

11.05.2021