«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Զկրտոց և հորանջ

Զկրտոց և հորանջ

Զկրտոցն արտաքին շնչառության ֆունկցիայի ոչ սպեցիֆիկ խանգարում է, որն առաջանում է դիաֆրագմայի ցնցումային կծկումներով, և ի հայտ է գալիս տհաճ կարճատև շնչառական շարժումներով: Այն երբեմն առաջանում է առողջ մարդկանց մոտ` առանց որևէ պատճառի և, որպես կանոն, վտանգ չի ներկայացնում և շուտ անցնում է:

 

Զկրտոցը կարող է ի հայտ գալ ընդհանուր սառեցման ժամանակ (հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ), ստամոքսի գերլցման, դիաֆրագմալ նյարդի կենտրոնական կամ ուղղակի գրգռման հետևանքով:

 

Արտաքին գործոնների ազդեցությամբ առաջացած զկրտոցն արագ անցնում է խորը շնչելիս, շնչառությունը պահելիս կամ մի քանի կում սառը ջուր խմելիս:

 

Զկրտոցը նաև կարող է որոշ հիվանդությունների ախտանշան լինել՝ գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների դեպքում, սրտամկանի ինֆարկտի, վարակների, հոգեկան գրգռվածության ժամանակ: Դիաֆրագման կարող է գրգռվել որովայնի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքերում: Զկրտոցը երբեմն դառնում է երկարատև և ցավոտ: Նման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի՝ պատճառը պարզելու համար:

Հորանջը ռեֆլեկտոր ակտ է, որն ի հայտ է գալիս հոգնածության ժամանակ, սենյակում խիտ մարդկանց առկայությունից, սրտի և անոթների աշխատանքի վատացման, մկանային գործունեության բացակայության, ինչպես նաև՝ քնկոտ վիճակում: Այն արտահայտվում է երկար ներշնչմամբ և արագ արտաշնչմամբ:  Երկարատև հորանջը կարող է լինել ուղեղի թթվածնային քաղցի և այլ հիվանդագին վիճակների ախտանշան, որի ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Հորանջի ժամանակ նաև հավասարվում է միջին ականջի ճնշումը: Եթե ճնշումը դրսում փոխվում է (օրինակ, ինքնաթիռի մեջ), առաջանում է ճնշումների տարբերություն: Իսկ քանի որ միջին ականջը կապված է ըմպանի հետ եվստախյան փողերով, հորանջի ժամանակ ականջի և օդի մթնոլորտային ճնշումները հավասարվում են:

03.05.2021