«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա

Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա

Լյարդի ալկոհոլային հիվանդությունը լյարդային բջիջներում ճարպի կուտակման պատճառներից է, որը տոքսիկ ազդեցություն է ունենում լյարդի հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի վրա:

 

Պատճառները
Հիվանդության զարգացման պատճառը էթանոլի տոքսիկ ազդեցությունն է լյարդի բջիջների վրա, որի արդյունքում նրանք մահանում են. հեպատոցիտների քայքայումն ավելի արագ է ընթանում, քան նրանց վերականգնումը:

 

Նպաստող գործոններ են՝ ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը, քրոնիկական ալկոհոլիզմը, ժառանգական նախատրամադրվածությունը, ոչ ճիշտ սնունդը, ճարպակալումը, հեպատոտրոպ վիրուսները:

 

Ալկոհոլային ճարպային դիստրոֆիայի պատճառները
Հիվանդությունը հիմնականում զարգանում է աննկատ, առանց արտահայտված ախտանիշների. զարգանում է աստիճանաբար և աննկատ:

 

Ախտաբանական գործընթացի զարգացմանը համընթաց հիվանդի վիճակը վատանում է: Ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են. դեմքին և մարմնին` անոթային «աստղիկները», ափերի և ներբանների կարմրությունը:

 

Տղամարդկանց մոտ դիտվում է կանացի տիպի ճարպի կուտակում՝ ազդրերի և որովայնի շրջանում, գինեկոմաստիա, ամորձիների ատրոֆիա, իմպոտենցիա, հարականջային թքագեղձերի մեծացում, կապտուկների հակվածություն, դեղնություն, ախորժակի անկում, որովայնի փքվածություն, կղանքի հաճախացում, ծանրություն` աջ թուլակողում, մազանոթնային ցանցի լայնացման հաշվին դեմքը կարմրում է: Հիվանդի վիճակը բարելավվում է` ալկոհոլից հրաժարվելու արդյունքում:

 

Ախտորոշումը
Հավաքվում է կյանքի և հիվանդության անամնեզ, կատարվում է զննում, որովայնի շոշափում: Լաբորատոր մեթոդներից իրականացվում են արյան և մեզի ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, վիրուսային հեպատիտների մարկերների որոշում, կոպրոգրամմա: Գործիքային հետազոտություններից իրականացվում են որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, լյարդի պունկցիոն բիոփսիա, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, էլաստոգրաֆիա, ռետրոգրադ խոլանգիոգրաֆիա:

 

Բուժումը
Առաջին հերթին, պետք է հիվանդը հրաժարվի ալկոհոլից, օգտակար է թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նշանակվում է սննդային թերապիա (սննդակարգ N 5): Կոնսերվատիվ թերապան ներառում է լյարդապաշտպան, ադենոմեթիոնինի, հակադեպրեսանտների, ուրսոդեզօքսիխոլաթթվի պատրաստուկներ, А, В, С խմբի վիտամիններ:

 

Կանխարգելում
Հարկ է հրաժարվել ալկոհոլից, ժամանակին բուժել ալկոհոլիզմը, սնվել լիարժեք և կարգավորված սննդով:

24.03.2021