Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ձեռքերի թմրածություն
Երբ դաստակները կորցնում են իրենց զգացողությունը, այն արտահայտվում է ձեռքերի թմրածությամբ, ինչը հաճախ առաջանում է սխալ դիրքի պատճառով: Բայց երբեմն պատճառը կարող է շատ լուրջ լինել:
Հիմնական ախտանշանները և պատճառները
Ախտանիշները հետևյալն են.
- տհաճության զգացողություն` նախաբազկի և դաստակի շրջանում
- ծակծկոցի զգացողություն,
- կարող է լինել ձեռքի ցավ, սառնություն, մաշկային ծածկույթների կապտություն:
Եթե ձեռքի դիրքը փոխելիս տհաճ զգացողություններն անցնում են, դրանք կրկնվող և երկարատև չեն, անհանգստանալու պատճառ չկա:
Մյուս բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի, որովհետև պատճառները կարող են լուրջ լինել.
- վեգետոդիստոնիա,
- պարանոցային օստեոխոնդրոզ,
- Ռեյնոյի հիվանդություն,
- արյան շրջանառության խանգարում,
- իշեմիա,
- դաստակների թունելային համախտանիշ:
Ախտորոշումը
Անհանգստացնող ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի: Երբեմն հարկ կլինի դիմել նաև սրտաբանի խորհրդատվության: Ախտորոշման համար պացիենտը պետք է անցնի կոմպլեքս հետազոտություններ՝ արյան և մեզի քննություն, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ողնաշարի պարանոցային հատվածի ռենտգենոգրաֆիա, անոթների դոպլերոգրաֆիա:
Բուժումը և արդյունքները
Հետազոտություններից ելնելով, նյարդաբանը նշանակում է բուժման համապատասխան սխեմա, որն իր մեջ ներառում է.
- դեղորայքային բուժում,
- մերսում,
- ֆիզիոթերապիա:
Ճիշտ նշանակված բուժման արդյունքում վիճակը բարելավվում է, անցնում է թմրածությունը, ցավը, ծակծկոցը, վերականգնվում է արյան շրջանառությունը:
Ախտանշանի կրկնությունից խուսափելու համար պետք է խուսափել սթրեսից, հրաժարվել վնասակար սովորություններից, ճիշտ սնվել, հաճախ լինել մաքուր օդում, զբաղվել թեթև ֆիզիկական մարզումներով և կանոնավոր կերպով այցելել բուժող բժշկին:
Սկզբնաղբյուր. centerclinic.ru


