«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Պայմաններ, որոնք նպաստում են վերքի ապաքինմանը

Պայմաններ, որոնք նպաստում են վերքի ապաքինմանը

Հյուսվածքների ակտիվ վերականգնումը պահանջում է որոշակի պայմաններ: Որպեսզի վերքի, կտրվածքների ապաքինումը ճիշտ ընթանա, նախ, պետք է ապահովել վերքի մաքրությունը ո՛չ միայն արտաքին միջավայրի տեսանելի աղտոտվածությունից, այլ նաև ոչ տեսանելի միկրոօրգանիզմներից, որոնք կարող են բարդությունների պատճառ դառնալ: Ցանկացած վերքային մակերես սնուցող միջավայր է միկրոբների համար:

Դրանից փուսափելու համար դեռ հինավուրց ժամանակներից օգտագործվել են տարբեր միջոցներ: Տեսանելի աղտոտվածությունը մաքրելուց հետո վերքը պետք է մշակել հականեխիչ միջոցներով:

Տնային պայմաններում ամենատարածված հականեխիչ միջոցը ջրածնի պերօքսիդն է (պերեկիս), յոդը և այլն: Եթե դրանց նկատմամբ կան ալերգիկ ռեակցիաներ, նախապես այդ մասին իմանալու դեպքում, հարկ է խուսափել կիրառումից:

Մանրէների կենսունակությանը խանգարող միջոցներից են արծաթի իոնները: Հնում Ռուսաստանում աղջիկները երեկոյան արծաթ էին դնում ջրով փարչի մեջ, իսկ առավոտյան լվացվում այդ ջրով:

Ներկայում կան պատրաստուկներ, որոնք պարունակում են արծաթի միացություններ և կարելի է օգտագործել վերքը մշակելու համար: Դրանցից է Արգոսուլֆան քսուկը:

Վերքի լավացումը ունի նաև անհատական բնույթ. կախված է տարիքից, նյութափոխանակությունից, վերքի մեծությունից, խնամքի պայմաններից և, անգամ, տարվա եղանակից:

Ձմռանը նյութափոխանակությունն ավելի դանդաղ է, այդ պատճառով վերքերն այդ ժամանակ ավելի դանդաղ են ապաքինվում:

Եթե վերքը երկար ժամանակ չի փակվում, խնամքը և բուժական միջոցները արդյունք չեն տալիս, առաջացել են ջրային կամ արյունային արտադրություն և այլ բորբոքային ախտանշաններ, անհրաժեշտ է դիմել մասնագետի:

30.11.2020