«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ընդհանուր թուլություն

Ընդհանուր թուլություն

Ընդհանուր թուլությունը բնորոշվում է էներգիայի, առույգության, շարժունակության բացակայությամբ: Շատ կենսական կարևոր գործընթացներ (օրինակ, սնվելը և ըմպելը) կատարվում են, ասես, մեխանիկորեն: Մարդն ուտում է և խմում միայն այն պատճառով, որ դա պահանջում է իր օրգանիզմը, դառնում է պասսիվ, չի հետաքրքրվում շուրջը կատարվածով: Ծանր դեպքերում նման վիճակը կարող է համարվել հոգեկան լուրջ խանգարումով:

Պատճառները

Շրջապատի նկատմամբ հետաքրքրության կորուստը, ակտիվության, ուժերի նվազումը կարող են կապված լինել մի շարք հիվանդությունների և ինքնազգացողության վատացման հետ, այնպիսիք, ինչպիսիք են.

  • մշտական ցածր արյան ճնշմում,
  • արյան շրջանառության խանգարում,
  • արյան մեջ գլյուկոզայի ցածր քանակ,
  • սոմատիկ ծանր հիվանդության առկայություն,
  • հոգեկան խանգարման զարգացում, դեպրեսիա,
  • գլխուղեղի տրավմա և այլն:


Ախտորոշումը

Հիմնականում ախտորոշումն ուղղված է թուլության պատճառ առկա հիվանդության հայտնաբերմանը:

Օրգանական հիվանդությունների հայտնաբերման նպատակով ստուգվում են սրտի աշխատանքը և այլ կենսական կարևոր օրգանների վիճակը:

Եթե հետազոտությունների արդյունքները բացասական են, ապա կատարվում են հոգեբանական թեստեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, զրույց պացիենտի հետ:
Բժիշկը փորձում է պարզել. կա՞, արդյոք, ընկճախտ, կամ այլ հոգեկան խանգարում, որոնք կարող են թուլության պատճառ լինել:

Բուժումը

Բուժումը կախված է ախտանշանների պատճառներիից: Եթե պատճառը դեպրեսիան է, հիվանդի բուժմամբ պետք է զբաղվի հոգեթերապևտը: Հակադեպրեսանտների և հանգստացնող պատրաստուկների նշանակումը որոշ դեպքերում բավականին արդյունավետ է:
Եթե ախտանշի պատճառը սիրտ-անոթային համակարգի աննշան թուլությունն է, ապա, երբեմն, բավական է ընդամենը «տնայինճ միջոցների կիրառումը, օրինակ 1-2 ումպ կոնյակի օգտագործումը:
Ծանր օրգանական հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է բուժել հիմնական հիվանդությունը:

Հսկողությունը

Վիճակի լավացումից հետո այլևս հսկողության կարիք չկա:

26.11.2020