«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Եղունգների օգնությամբ հնարավոր է պարզել օրգանիզմում առկա հիվանդությունները

Եղունգների օգնությամբ հնարավոր է պարզել օրգանիզմում առկա հիվանդությունները

Առողջ մարդու եղունգների հիմքում լուսնի մահիկ հիշեցնող սպիտակավուն շերտ է նկատվում: Լուսնաձև շերտն աճում է մաշկի տակ գտնվող մատրիքսից: Այն պատասխանատու է նոր բջիջների աճի համար: Շերտիկի տեսքով կարելի է գաղափար կազմել մարդու առողջական վիճակի մասին: Եթե այն բացակայում է կամ այլ գույն ունի, հավանաբար, օրգանիզմում առկա է ինչ-որ հիվանդություն կամ որոշ վիտամինների անբավարարություն:


Որևէ ախտաբանական վիճակի՝ սխալ սննդի, որոշ հիվանդությունների կամ դեպրեսիայի դեպքում այդ շերտն անհետանում է կամ` գունափոխվում, օրինակ, սևանում կամ դեղնավուն երանգ է ստանում: Կարող է գունափոխվել նաև ամբողջ եղունգը:


Հիմնական պատճառները


ԹԵՐՍՆՈՒՄԸ


Եթե սնունդը լիարժեք չէ, ապա օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր: Եղունգների որակի վրա ազդում է հատկապես վիտամին В12-ը, որի պակասի հետևանքով եղունգները դառնում են մոխրագույն և գորշ:


ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ


Սակավարյունության դեպքում նույնպես եղունգների տեսքը ենթարկվում է փոփոխության: Այս ախտաբանության ժամանակ օրգանիզմում չեն արտադրվում բավարար քանակությամբ կարմիր գնդիկներ, որը թթվածնային քաղց է առաջացնում: Դրա հետևանքով լուսնաձև շերտն անհետանում է:


ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սպիտակ շերտը բացակայում է նաև երիկամային խնդիրներ ունեցողների մոտ: Այդ ժամանակ եղունգների ծայրերին կարող են ի հայտ գալ նաև մոխրագույն շերտեր:


ԹՈՔԵՐԻ ԵՎ ՍՐՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այս հիվանդությունների ժամանակ, երբեմն, կարող են փոփոխության ենթարկվել եղունգների որակը և գույնը: Սովորաբար, դա դառնում է ցայտուն թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, սրտային անբավարարության և անոթային հիվանդությունների ժամանակ:


ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐ


Լուսնաձև շերտը գունափոխվում կամ չափերով մեծանում է շաքարային դիաբետի, արծաթային թունավորման և դեղին եղունգների համախտանիշի ժամանակ: Երբեմն եղունգների վրա կարող է ազդել նաև մաշկի գույնը, գենետիկ նախատրամադրվածությունը և մի շարք այլ արտաքին գործոններ:
Եթե նկատելի է եղունգների լուսնաշերտերի կամ ամբողջ մակերեսների որևէ փոփոխություն, պետք է դիմել բժշկի՝ պարզելու օրգանիզմում առկա խնդիրները:


Սկզբնաղբյուր. medicinform.net

23.11.2020