«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը

Մթերքներ, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը

Բարձր աստիճանի մշակման ենթարկված մթերքները նպաստում են վաղաժամ մահվանը, պարզել է Ֆրանսիայի գիտնականների խումբը:

Այդ մթերքներից են` քաղցրավենիքը, հացաբուլկեղենը, պաղպաղակը, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը: Այդ մթերքները կազմված են մի քանի բաղադրիչներից և անցնում են մշակման մի քանի փուլ: Դրանք պարունակում են շատ շաքարավազ, աղ, ճարպ և յուղեր, ինչպես նաև բուրավետիչներ, ներկանյութեր, քաղցրացնող նյութեր և էմուլգատորներ:

2009-2017 թվականները գիտնականները հետևել են 45 տարեկանն անց 44,5 հազարից ավելի պացիենտների սննդին: Հաշվի են առել մասնակիցների քաշը, հասակը, ֆիզիկական ակտիվության աստիճանը, ապրելակերպը, կրթությունը և այլ սոցիալդեմոգրաֆիկ բնութագրերը:

Հետազոտությունների արդյունքների համաձայն, կամավորների օրվա սննդի մոտավորապես 30%-ը կազմել է լավ մշակման ենթարկված մթերք: Պարզվել է, որ այդպիսի սննդի քանակի ավելացումը 10%-ով, բարձրացնում է վաղաժամ մահվան վտանգը 14%-ով:

Նշվում է, որ այդ մթերքները հաճախ օգտագործել են ցածր վաստակ, թերի կրթություն, պասիվ ապրելակերպ և մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդիկ:

Գիտնականներն ընդգծում են, որ այս թեման կարիք ունի ավելի մանրամասն ուսումնասիրության:

03.11.2020