«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Վիրահատություններ սրտի փականների վրա

Վիրահատություններ սրտի փականների վրա

Սրտի փականների հիմնական արատները, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում, ծանր աորտալ սթենոզն է (աորտալ փականի նեղացում) և ծանր միտրալ անբավարարությունը: Սրտի այդ արատների ախտորոշումը իրականացվում է էխոկարդիոգրաֆիայի օգնությամբ:

Սրտի փականների վրա վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ` բաց եղանակով: Սեփական ախտահարված փականի փոխարեն տեղադրվում է սրտի արհեստական փական: Մեծամասամբ, դրանք պատրաստվում են արհեստական նյութերից և պահանջում են մշտապես հակամակարդիչ պատրաստուկների պարտադիր ընդունում (վարֆարին), ինչը հարկ է վերահսկել արյան մակարդելիության կանոնավոր հետազոտությամբ (ոչ պակաս ամիսը մեկ անգամից):

Մեծահասակ պացիենտների մոտ հնարավոր է սրտի վրա կենսաբանական փականի տեղադրում, որի օգտագործման ժամկետը մոտավորապես 10 տարի է, սակայն կարիք չի լինում հակամակարդիչների ընդունում 3 ամսից ավելի:

Ծանր միտրալ անբավարարությամբ պացիենտների մոտ` խորդաների պատռման կամ միտրալ փականի պրոլապսի պատճառով հնարավոր է կատարել փականի պլաստիկա` առանց նրա արհեստականով փոխարինման, որից հետո նույնպես բացակայում է հակամակարդիչների ընդունման անհրաժեշտությունը երեք ամսից ավելի:

Ստացիոնար բուժումից հետո բուժող բժիշկը որոշում է անհրաժեշտ հակամակարդիչ թերապիան, նոր փականի ֆունկցիայի էխոկարդիոգրաֆիական հսկողության հաճախականությունը:

30.10.2020