Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Կորոնարոգրաֆիա
Կորոնարոգրաֆիան ախտորոշիչ միջոցառում է, որի օգնությամբ որոշվում է պացիենտի սրտի պսակաձև (կորոնար) զարկերակների անցանելիությունը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ:
Անհետաձգելի կորոնարոգրաֆիան կատարվում է միոկարդի սուր ինֆարկտի կամ ոչ կայուն ստենոկարդիայի դեպքում: Պլանային հետազոտություն իրականացվում է կայուն ստենոկարդիայի և միոկարդի սթրես-էխոկարդիոգրաֆիայի արդյունքներով ապացուցված իշեմիայի դեպքում:
Կորոնարոգրաֆիան կատարվում է առանց ընդհանուր անզգայացման: Նախաբազկի վրա գտնվող ճաճանչային զարկերակով անցկացվում է կաթետր մինչև պսակաձև զարկերակներ, որոնց մեջ ներմուծվում է կոնտրաստ նյութ, և, բժիշկը տեսնելով սրտի անոթներն էկրանի վրա, գնահատում է նրանց անցանելիությունը, տրամագիծը, սրտի անոթների վիրահատության անհրաժեշտությունը (ստենտավորում կամ շունտավորում) և այլն:
Մոտավորապես 10-20 տոկոս դեպքերում պսակաձև զարկերակների արտահայտված ախտահարում չի հայտնաբերվում, և պացիենտը 1-2 օր անց դուրս է գրվում` տանը շարունակելու դեղորայքային բուժումը:
Ստենտավորման ցուցումների առկայության դեպքում, սովորաբար, այն իրականացվում է անմիջապես կամ մոտակա օրերին` նույն ստացիոնարում: Աորտակորոնար շունտավորման անհրաժեշտության դեպքում պլանավորվում է վիրահատությունը տվյալ կամ մասնագիտացած կարդիովիրաբուժական հիվանդանոցում:
Կորոնարոգրաֆիայի իրականացման համար հիմնականում անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
- ուղեգիր պոլիկլինիկայի թերապևտից՝ խորհրդատվության, հետազոտությունների կամ հոսպիտալիզացիայի համար,
- անձնագիր,
- հետազոտությունների արդյունքներ. արյան կլինիկական և կենսաքիմիական, կոագուլոգրամա, հեպատիտ В և С, ՁԻԱՎ, էլեկտրասրտագրություն, ֆլուորոգրաֆիա, էխոսրտագրություն:


