Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ալերգիկ ռինիտ
Ալերգիկ ռինիտը քթի խոռոչի լորձաթաղանթի սեզոնային կամ մշտական բորբոքումն է` պայմանավորված ալերգենի ազդեցությամբ, որը բնորոշվում է լորձաթաղանթի այտուցով, քթի փակվածությամբ, քթի խոռոչի քորով, փռշտոցով և հիպերսեկրեցիայով:
Ռիսկի գործոններ
Հիվանդության պատճառը մշտական կոնտակտն է ալերգենի հետ (ամենատարածվածները. խոտերի, ծառերի, բույսերի ծաղկափոշին, տնային փոշին, կենդանիների մորթին և այլն):
Ախտանիշներ
- Երկարատև փռշտոց,
- Քոր` քթում, կոկորդում, աչքերում, ականջներում,
- արտադրություն քթից,
- արցունքահոսություն,
- աչքերի այտուցվածություն:
Ախտորոշում
- Անհատական և ընտանեկան ալերգիկ անամնեզի հավաքում,
- ստորին շնչառական ուղիների հիվանդությունների բացահայտում,
- մաշկային ախտանիշների, ծաղկափոշային և սննդային ալերգիայի բացահայտում,
- ալերգոլոգ-իմունոլոգի խորհրդատվություն, ալերգենների հայտնաբերման մաշկային թեստերի կատարում,
- արյան շիճուկում սպեցիֆիկ IgE-ի որոշում,
- քթի խոռոչի արտադրության բջջաբանակն հետազոտություն:
Բուժում
- Պետք է բացառել կոնտակտն ալերգենի հետ:
- Իրականացնել ալերգիկ-սպեցիֆիկ իմունաթերապիա. պատճառային ալերգենի նվազագույն քանակի ներմուծում` օրգանիզմ, աստիճանաբար բարձրացվող չափաբաժնով:
- Նշանակել ախտանշային թերապիա` հակահիստամինային, հորմոնալ պատրաստուկների ընդունում:
- Կազմակերպել ալերգոլոգ-իմունոլոգի կողմից հսկողություն:
25.09.2020


