«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ալերգիկ ռինիտ

Ալերգիկ ռինիտ

Ալերգիկ ռինիտը քթի խոռոչի լորձաթաղանթի սեզոնային կամ մշտական բորբոքումն է` պայմանավորված ալերգենի ազդեցությամբ, որը բնորոշվում է լորձաթաղանթի այտուցով, քթի փակվածությամբ, քթի խոռոչի քորով, փռշտոցով և հիպերսեկրեցիայով:

Ռիսկի գործոններ

Հիվանդության պատճառը մշտական կոնտակտն է ալերգենի հետ (ամենատարածվածները. խոտերի, ծառերի, բույսերի ծաղկափոշին, տնային փոշին, կենդանիների մորթին և այլն):

Ախտանիշներ

  • Երկարատև փռշտոց,
  • Քոր` քթում, կոկորդում, աչքերում, ականջներում,
  • արտադրություն քթից,
  • արցունքահոսություն,
  • աչքերի այտուցվածություն:


Ախտորոշում

  • Անհատական և ընտանեկան ալերգիկ անամնեզի հավաքում,
  • ստորին շնչառական ուղիների հիվանդությունների բացահայտում,
  • մաշկային ախտանիշների, ծաղկափոշային և սննդային ալերգիայի բացահայտում,
  • ալերգոլոգ-իմունոլոգի խորհրդատվություն, ալերգենների հայտնաբերման մաշկային թեստերի կատարում,
  • արյան շիճուկում սպեցիֆիկ IgE-ի որոշում,
  • քթի խոռոչի արտադրության բջջաբանակն հետազոտություն:


Բուժում

-  Պետք է բացառել կոնտակտն ալերգենի հետ:

-  Իրականացնել ալերգիկ-սպեցիֆիկ իմունաթերապիա. պատճառային ալերգենի նվազագույն քանակի ներմուծում` օրգանիզմ, աստիճանաբար բարձրացվող չափաբաժնով:
-  Նշանակել ախտանշային թերապիա` հակահիստամինային, հորմոնալ պատրաստուկների ընդունում:

-  Կազմակերպել ալերգոլոգ-իմունոլոգի կողմից հսկողություն:  

25.09.2020