«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ստենոկարդիան կանանց մոտ

Ստենոկարդիան կանանց մոտ

Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին:

Թեև կրծքավանդակում ցավը ստենոկարդիայով տառապող կանանց մոտ տարածված ախտանիշ է, սակայն այն կարող է միակ կամ ամենաարտահայտված ախտանիշը չլինել:

Կանանց մոտ կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են.

 

  • սրտխառնոցը,
  • հևոցը,
  • որովայնում` ցավը,
  • տհաճ զգացողություն` պարանոցում, ծնոտներում կամ մեջքին,
  • ծակող ցավ և ճնշման զգացողություն` կրծքավանդակում:


Կանանց մոտ նաև հաճախ են լինում էլեկտրասրտագրության ոչ սպեցիֆիկ փոփոխություններ:

Այդպիսի իրավիճակում սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման աամենաստույգ միջոցը կանանց մոտ սթրես-էխոսրտագրությունն է, որը թույլ է տալիս ուլտրաձայնային հետազոտման օգնությամբ  բացահայտել սրտի աշխատանքի խանգարումը` ծանրաբեռնվածության ժամանակ:

Սկզբնաղբյուր՝ spbmedika.ru

 

 

14.07.2020