Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ավիտամինոզ
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ, որը վիտամինային անբավարարության դրսևորում է:
Պատճառները.
- հղիութուն
- երեխայի ակտիվ աճ
- մեծ տարիք
- աշխատանքի վնասակար պայմաններ
- նյարդային գերծանրաբեռնվածություն
- ծխելը
- սպորտի էքստրեմալ ձևեր
- ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում կամ այլ ներքին օրգանների հիվանդություններ
- լիարժեք սննդի բացակայություն` հատկապես ձմռանը,
- դիսբակտերիոզ` անտիբիոտիկների ընդունման հետևանքով, որը խանգարում է վիտամինների ներծծմանը
- օրգանիզմում վիտամինների գործունեությունը պաշարող ենթարկող դեղորայքի օգտագործում:
Ախտանշանները
Որպես օրենք, պացիենտի մոտ առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս մաշկի վրա (չորություն, պզուկներ), լինում է գրգռված, շուտ է հոգնում, վատանում է տեսողությունը:
Եթե մաշկի պիգմենտացիան և բորբոքումը ո՛չ միայն դեմքին են, այլ նաև մեջքին, և կան նաև շրթունքների վրա ճաքեր, դա բնորոշ է վիտամին В2-ի դեֆիցիտին:
Ցինկի, վիտամի Е-ի և В6-ի անբավարարության դիտվում է քաշի կտրուկ փոփոխություն, որոշ դեպքերում ախտահարվում է մաշկը, լորձաթաղանթները, զարգանում է սակավարյունություն:
Վիտամին D-ի պակասի դեպքում խնդիրներ են առաջանում մկաններում, հոդերում, ատամներում: Այս վիտամինի լրիվ բացակայությունը բերում է ռախիտի զարգանում:
Վիտամին В12-ի պակասն առաջացնում է թուլություն, սրտխփոց: Պատճառ կարող է լինել աղիներում ճիճվակրությունը:
Սրտի և կենտրոնական նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է վիտամին В1-ի բավարար քանակություն, առանց որի օրգանիզմում զարգանում է բոլոր բջիջների ընդհանուր էներգետիկ քաղց:
Այս ախտանիշներից ցանկացածի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Բուժումը
Բնականաբար, ավելի հեշտ է կանխել, քան բուժել հետևանքները: Հիմնական թերապիան պակասող վիտամինի քանակի վերականգնումն է:
Մաշկային արտահայտված խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ընդունել պոլիվիտամիններ և լիարժեք սնունդ` ընտրելով հակաօքսիդանտներ պարունակող մթերք:
Եթե ավիտամինոզը բարձիթողի վիճակում է, նշանակվում են թիամինի կամ նիկոտինաթթվի միջմկանային կամ ներերակային ներարկումներ:
Կանխարգելման համար պետք է բացառել վնասակար սովորությունները, վարել առողջ ապրելակերպ, կազմակերպել լիարժեք հանգիստ և սնունդ:


