Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Որովայնի փքվածություն
Որովայնի փքվածությունն ախտանիշ է, որը հանդիպում է բարակ աղիների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների ժամանակ:
Ռիսկի խմբերը և գործոններն են.
- ցելիակիայով հիվանդները,
- գրգռված աղիների համախտանիշով հիվանդները:
Կլինիկական արտահայտությունները
Ցելիակիայով հիվանդների մոտ որովայնի փքվածությունը պայմանավորված է աղիների տոնուսի իջեցմամբ՝ կապված հիպոկալեմիայի հետ: Ֆունկցիոնալ հիվանդությունների ժամանակ` արդյունք է աղիների ֆերմենտների նվազման և մեմբրանային մարսողության իջեցման:
Ախտորոշում
Ցելիակիան ախտորոշվում է հյուսվածքային տրանսգլուտամինազի նկատմամբ հակամարմինները որոշող իմունոլոգիական թեստերի հիման վրա և 12 մատնյա աղու ստորինհորիզոնտալ ճյուղից վերցված բիոպտատի մորֆոլոգիական հետազոտությունների օգնությամբ: Նմանատիպ բիոպտատների հոմոգենատում որոշվում են կարբոգիդազ ֆերմենտները, որոնց նվազումը բերում է մարսողական գործընթացների խանգարման` ինչպես ցելիակիայի, այնպես էլ` աղիների գրգռման համախտանիշի ժամանակ: Բարակ աղիներում ածխաջրատների միկրոբային քայքայման արդյունքում առաջանում են գազեր, որոնք էլ փքվածության պատճառ են դառնում:
Բուժումը
Ամբուլատոր. ցելիակիայի ժամանակ կարևոր է խիստ, մշտական ոչգլյուտեինային սննդակարգի պահպանումը, ֆերմենտների անբավարարության ժամանակ՝ ածխաջրատներից աղքատ սննդակարգը: Նշանակվում է նաև ռեբամիպիդ դեղը՝ 100 մգ-ից` օրը 3 անգամ, 3 ամիս:
Ստացիոնար. ցելիակիայով հիվանդներին, որոնց մոտ առկա է ներծծման խանգարման համախտանիշը՝ հարկ է պահպանել ոչգլյուտեինային սննդակարգ և կարգավորել մետաբոլիկ խանգարումները (ալբումինի, կալիումի, կալցիումի աղերի, վիտամինների, երկաթի ներերակային ներմուծում):
Հսկողությունը
Ցելիակիայով հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ: Բժշկի մոտ այցերը խորհուրդ են տրվում 6 ամիսը մեկ: Ռեբամիպիդով բուժման ժամանակ անհրաժեշտ է կատարել բարակ աղիների լորձաթաղանթի ֆերմենտների քանակի կրկնակի որոշում` 3 ամիս անց:


