«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Գիտնականները գտել են քաղցկեղը վիրուսով ոչնչացնելու միջոցը

Գիտնականները գտել են քաղցկեղը վիրուսով ոչնչացնելու միջոցը

Գիտնականները հայտնաբերել են վիրուսանման մասնիկներ, որոնք նպաստում են իմունային համակարգի ակտիվացմանը` քաղցկեղի դեմ պայքարում: Վակցինան, իբր, ո՛չ միայն կկանգնեցնի ուռուցքի աճը, այլ նաև կկանխի մետաստազների առաջացմանը:


Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները մշակել են վիրուսանման մասնիկներ Qβ, որոնք նպաստում են իմունային համակարգի ակտիվացմանը` քաղցկեղի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է  MedicalXpress-ը:


Նշվում է, որ Qβ-ն բակտերիոֆագ է, այսինքն` վիրուս, որն ախտահարում է Escherichia coli աղիքային ցուպիկը:  Հետազոտողները պատրաստվում են միացնել ինֆեկցիոն մասնիկները ուռուցքի հետ ասոցացվող ածխաջրատային անտիգենի հետ (TACA):


TACA-ն քաղցկեղային հյուսվածքներում գլիկոզիլացման խանգարված գործընթացի արգասիք է, որի ժամանակ շաքարի մնացորդները միանում են սպիտակուցների կամ լիպիդների հետ: Ուռուցքային ածխաջրատային անտիգենները նույնպես մասնակցում են  մետաստազների՝ չարորակ նորագոյացությունների երկրորդային օջախների առաջացմանը:


Qβ և TACA-ի միացման ժամանակ այնպիսի իմուն բջիջները, ինչպիսիք են  Т-լիմֆոցիտները, սովորում են ճանաչել ածխաջրատային անտիգենները քաղցկեղային բջիջների մակերեսին և վերացնել դրանք: Գիտնականների խոսքով, վակցինան փորձարկվելու է օստեոսարկոմայով տառապող շների մոտ: Օստեոսարկոման ոսկրերի ուռուցք է, որը հանդիպում է նաև մարդկանց մոտ:


Սկզբնաղբյուր՝ korrespondent.net

29.04.2020